HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լատվիայի 4 քաղաքացի կասկածվում է ՌԴ հատուկ ծառայությունների համար աշխատանքի մեջ

Լատվիայի պետական անվտանգության ծառայության (VDD) աշխատակիցները ձերբակալել են այդ երկրի չորս քաղաքացիների, որոնք կասկածվում են Ռուսաստանի հատուկ ծառայությունների համար աշխատելու մեջ: Այդ մասին հայտնել է լատվիական գերատեսչության մամուլի ծառայությունը։ VDD-ի տվյալներով՝ ձերբակալվածների գործունեությունն ուղղված է եղել լատվիական պետության և նրա բնակիչների անվտանգության դեմ։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այս գործով քրեական գործընթացը մեկնարկել է օգոստոսի 1-ին՝ Լատվիայի քրեական օրենսգրքի 81.1 հոդվածով, որով սահմանվում է քրեական հետապնդում՝ օտարերկրյա պետությանը Լատվիայի Հանրապետության դեմ ուղղված գործողություններում օգնություն ցուցաբերելու համար: Հետաքննության շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Ռիգայի և Լատվիայի այլ քաղաքների 14 օբյեկտներում, առգրավվել են մեծ թվով տեղեկատվության կրիչներ և տարբեր փաստաթղթեր:

Ձերբակալվածների հետ կապված օբյեկտներում VDD-ի աշխատակիցները հայտնաբերել են սարքեր, որոնք, հավանաբար, ռազմավարական նշանակության ապրանքներ են ու կարող են օգտագործվել անօրինական լրտեսական գործունեության համար: Երեք կասկածյալները ձերբակալվել են, չորրորդը մնում է ազատության մեջ, սակայն նրան արգելել են դուրս գալ Լատվիայի սահմաններից ու պարտավորեցրել իշխանություններին տեղեկացնել բնակության վայրի փոփոխության դեպքում:

«Հետաքննության շահերից ելնելով՝ VDD-ն ներկայումս ձեռնպահ է մնում հետագա մեկնաբանություններից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ trafalgar.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter