HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդենը հայտարարել է, որ ցանկություն չունի դիտել Թաքեր Քարսլոնին Դոնալդ Թրամփի հարցազրույցը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ լրագրող Թաքեր Քարլսոնին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի տված հարցազրույցը իրեն չի հետաքրքրում ու չի էլ պատրաստվում դիտել։ 

Լրագրողների հետ զրույցի ժամանակ Բայդենն ասել է, որ հարցազրույցը դիտելու «հետաքրքրություն կամ ցանկություն չի ունեցել»:

Մեկնաբանելով Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնորդների առաջին բանավեճը, որը կայացել էր օգոստոսի 23-ին, Բայդենը հայտարարել է, որ մասնակիցները «շատ են խոսել», բայց լուրջ հարցեր չեն շոշափվել:

«Այնտեղ շատ խոսակցություններ կային։ Բայց ինչ են անելու տնտեսական աճի հետ կապված։ Ինչ են պատրաստվում անել, որպեսզի պահպանեն աշխատատեղերի ստեղծման մեր տեմպը: Ինչ են պատրաստվում անել կրթության հետ»,- հարցրել է Բայդենը։

Հիշեցնենք, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ով ևս Հանրապետական կուսակցությունից մտել է մրցավազքի մեջ, հրաժարվել էր մասնակցել այդ բանավեճին։ Թաքեր Քարսլոնի այն հարցին, թե ինչու նախկին նախագահը Վիսկոնսինում չի մասնակցում բանավեճին, Թրամփը պատասխանել է, որ պատճառը մի քանի տոկոսային կետերն են, որոնցով նախկին նախագահը գերազանցում է հանրապետական մյուս թեկնածուներին։

Լուսանկարը՝ Patrick Semansky/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter