HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կուրսկում անօդաչուն բախվել է բազմաբնակարան շենքին

Օգոստոսի 27-ի գիշերը Կուրսկի Կարլ Մարքսի փողոցում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերից մեկին անօդաչու թռչող սարք է բախվել: Այդ մասին հայտնել է Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտը:

«Որոշ հարկերում ապակիներ են կոտրվել։ Հրդեհներ չեն գրանցվել, բնակիչներից ոչ մեկը չի տուժել»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Ստարովոյտը՝ հավելելով, որ պատճառված վնասի մասշտաբները գնահատվում են։

Նրա խոսքով՝ մարզային իշխանությունները պատրաստվում են օգնել բնակիչներին՝ վնասված գույքի վերականգման հարցում։

Ստարովոյտը հավելել է, որ կոտրվել են նաև Կուրսկի պետական ագրարային համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետի մասնաշենքի մի քանի պատուհաններ։

Կուրսկի իշխանությունները պարբերաբար հայտնում են մարզի տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի խոցման, ինչպես նաև այս կամ այն շենքին դրանց բախման մասին: Այսպես, օգոստոսի 20-ի գիշերը ուկրաինական անօդաչու սարքը բախվել էր Կուրսկի երկաթուղային կայարանի տանիքին, որի հետևանքով տուժել էր հինգ մարդ։

Լուսանկարը՝ Ռոման Ստարովոյտի տելեգրամյան ալիքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter