
Ուկրաինան հայտարարել է ռուսական չորս թևավոր հրթիռի խոցման մասին
Ուկրաինական զինված ուժերը օգոստոսի 27-ի գիշերը խոցել են չորս թևավոր հրթիռ, որոնք արձակվել էին ռուսական զորքերի կողմից: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հրթիռները արձակվել էին ռազմավարական ավիացիայի հինգ ինքնաթիռներից, որոնք այդ պահին գտնվում էին Ռուսաստանի օդային տարածքում՝ Սարատովի մարզի Էնգելս քաղաքի շրջանում:
Ուկրաինական կողմի ներկայացուցիչները հայտնել են, որ ընդհանուր առմամբ գրանցվել է մինչև 8 օդային թիրախ, մնացածը կեղծ են եղել։ Նրանք հավելել են, որ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Լուսանկարը՝ РИА Новости / Григорий Сысоев
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել