HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պեսկովը հայտնել է, որ շուտով կկայանա Պուտինի ու Էրդողանի հանդիպումը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումն արդեն նախապատրաստվում է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ այն տեղի կունենա շուտով, իսկ դրա ժամկետների մասին ժամանակին կհայտարարվի: 

«Կա ըմբռնում, որ այդ հանդիպումը տեղի կունենա շուտով։ Մենք, այնուամենայնիվ, մեր գործընկեր երկրների հետ սինխրոնացնում ենք նման այցերի մասին հայտարարությունները։ Մենք ձեզ ժամանակին կտեղեկացնենք, թե երբ և որտեղ է այն տեղի ունենալու: Դա արդեն նախապատրաստվում է»,- հայտարարել է Պեսկովը։

Ավելի վաղ, ըստ TACC գործակալության, Թուրքիայի դիվանագիտական աղբյուրը հայտնել էր, որ Պուտինի և Էրդողանի հանդիպումը նախատեսվում է Սոչիում։ Որպես հավանական ամսաթիվ նշվում էր սեպտեմբերի 4-ը: Թուրքական ԶԼՄ-ները հայտնում էին, որ Էրդողանը մտադիր է ռուս գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում անդրադառնալ ուկրաինական հացահատիկի գործարքի վերագործարկման հարցին:

Լուսանկարը՝ Михаил Метцель / ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter