HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հույս ունի, որ Շվեդիան աշնանը կանդամակցի ՆԱՏՕ-ին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը կարծում է, որ Դաշինքին Շվեդիայի պաշտոնական անդամակցությունը կլինի 2023 թվականի աշնանը: Այդ մասին նա հայտարարել է SVT հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Այն հարցին, թե արդյոք աշնանը Շվեդիան կանդամակցի Դաշինքին, Սթոլթենբերգը պատասխանել է. «Ես միշտ շատ զգույշ եմ լինում կոնկրետ ամսաթվերի հարցում, բայց լավատես եմ»:

SVT-ն նշում է, որ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միանշանակ համաձայնել է հավանություն տալ Դաշինքին անդամակցելու Շվեդիայի հայտին: Սակայն գործընթացն արգելակվել է Թուրքիայի խորհրդարանի՝ ամառային արձակուրդների մեկնելու պատճառով։ Դա է պատճառը, որ Շվեդիան ստիպված է սպասել մինչև հոկտեմբերի 1-ը, երբ թուրք խորհրդարանականները կվերադառնան աշխատանքի։ «Վիլնյուսում համաձայնություն է ձեռք բերվել, որ հենց Ազգային ժողովը վերադառնա, կարող է վավերացվել Շվեդիայի հայտը», - նշել է Սթոլթենբերգը:

2022 թվականի հունիսի 28-ին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ Թուրքիայի նախագահի, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոյի, այն ժամանակ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի և Սթոլթենբերգի միջև բանակցություններ էին տեղի ունեցել, որի արդյունքում ստորագրվել էր հուշագիր, որը դարձել էր ՆԱՏՕ-ին անդամակցության Ստոկհոլմի ու Հելսինկիի ճանապարհային քարտեզը։ Թուրքիայի խորհրդարանը մարտի 31-ին հավանություն էր տվել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությանը, իսկ այդ երկիրը Դաշինքի անդամ էր դարձել ապրիլի 4-ին: Վերջին շրջանում Թուրքիայի և Շվեդիայի միջև հարաբերությունները սրվել են Ստոկհոլմում՝ Ղուրանի այրման մի շարք ակցիաների պատճառով։

Կոլաժը՝ The Wall Street Journal-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter