HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը Հայաստանից բացատրություններ է խնդրել Վիկտոր Կրիվոպուսկովին մուտքի թույլտվություն չտալու համար

Ռուսաստանը խնդրել է Երևանին պարզաբանել, թե ինչու Հայաստանի հետ բարեկամության ու համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին հայկական կողմը թույլ չի տվել մուտք գործել Հայաստան: Այդ մասին հայտնում են TACC-ը և РИА Новости-ն՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։

ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունն այն մասին, որ հայ սահմանապահները հրաժարվել են օգոստոսի 24-ի գիշերը Հայաստան թողնել Կրիվոպուսկովին, «տհաճ անակնկալ է եղել ռուսական կողմի համար», ասել է ТАСС-ի զրուցակիցը: Հայաստանի իշխանությունները, ըստ աղբյուրի, չեն պարզաբանել մերժման պատճառները։ Կրիվոպուսկովը ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու Հայ-ռուսական բարեկամության ու համագործակցության ընկերության բացմանը, նշել էր աղբյուրը:

Աղբյուրի խոսքով՝ Մոսկվան արդեն իսկ խնդրել է հայկական կողմին «պարզաբանել իշխանությունների որոշման դրդապատճառները» և նշել սահմանապահ ծառայության տեսանկյունից Կրիվոպուսկովի կարգավիճակը՝ որպես ՌԴ քաղաքացու։

Օգոստոսի 24-ին Զվարթնոց օդանավակայանի սահմանապահ ծառայության կողմից Կրիվոպուսկովին Հայաստան թույլ չտալու մասին հայտնել էր Ռուսաստանի հայերի միության տելեգրամյան ալիքը: Ինքը՝ Կրիվոպուսկովը, ТАСС-ին հայտնել էր, որ Հայաստանում իրեն անցանկալի անձ են հայտարարել և խնդրել վերադառնալ Մոսկվա: «Որևէ պաշտոնական թուղթ ինձ ցույց չեն տվել, բայց ես հասկանում եմ, որ եթե իմ համար չեն բացում սահմանը, անձնագիրը չեն վերադարձնում, դա ինչ է նշանակում»,- հայտարարել է ռուսաստանցի գործիչը։

Հայաստանի իշխանությունները պաշտոնապես չեն հրապարակում անցանկալի անձանց ցուցակները, սակայն նրանց մասին տեղեկատվությունը պարբերաբար հայտնվում է լրատվամիջոցներում։

Կրիվոպուսկովը 2009-2013 թվականներին ղեկավարել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը: Նա զբաղեցրել է նաև Երևանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդականի պաշտոնը։

Լուսանկարը՝ Sputnik / Владимир Трефилов

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter