Կանադայի երկու ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կառավարությանը կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ֆոնին: Այդ մասին հաղորդում է կանադական CBS հեռուստաալիքը:
Վաշինգտոնն ու Բրյուսելը փորձում են ազդել Երևանի վրա, որպեսզի Հայաստանի ղեկավարությունը որոշում կայացնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու մասին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Reuters գործակալության փոխանցմամբ՝ Բերբոքը նշել է, որ Գերմանիան լրացուցիչ 2-5 միլիոն եվրո կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության համար։
Բաքուն ուժ չի կիրառի Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ցամաքային միջանցքի բացման համար։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը՝ Reuters գործակալության հետ զրույցում։
Հեռախոսազրույցին իր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլերը՝ հայտարարելով, որ Ալիևը Բլինքենին վստահեցրել է, որ այլևս ռազմական գործողություններ տեղի չեն ունենա։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի մեծ թվով բնակիչների Հայաստան տեղափոխման շուրջ ստեղծված իրավիճակով ու ՄԱԿ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել:
Շվեդիան 15 միլիոն կրոն է հատկացնում (1,36 միլիոն ԱՄՆ դոլար) Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար օգնության համար։ Այդ մասին հայտնել է Միջազգային զարգացման շվեդական գործակալությունը (SIDA)։
ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով բոլոր տուժածներին և զոհվածների հարազատներին ու կոչ արել ԼՂ-ին «շտապ տրամադրել անսահմանափակ մարդասիրական օգնություն»։
Այդ մասին նշվում է Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով։
Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ ակնկալում է հայ փախստականների զանգվածային արտագաղթ Լեռնային Ղարաբաղից ու կոչ արել Եվրամիության երկրներին պատրաստվել նրանց աջակցություն ցուցաբերելուն.
Իրանական կողմի նախաձեռնությամբ այդ երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրանը դրական է վերաբերվում Լեռնային Ղարաբաղով տրանսպորտային երթուղիների ստեղծմանը մասնակցելուն: Այդ մասին Նախիջևանից վերադարձի ճանապարհին Էրդողանը հայտարարել է լրագրողներին։
ԱՄՆ վարչակազմը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացմամբ։ Այդ մասին լրագրողների հետ իր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը։
Այդ մասին լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերը։
Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի հանդիպման կոնկրետ ժամկետների ու տեղի վերաբերյալ պայմանավորվածություններ չկան։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Անկարայում իր դիվանագիտական աղբյուրը։
Գերմանիայի իշխանությունները ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին և մտահոգված են տարածաշրջանում հայ բնակչության վիճակով։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Բուրաք Աքչափարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ու Սիրիայում առկա իրավիճակը, ինչպես նաև հացահատկի գործարքը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է 2023 թականի սեպտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանի ուղերձի ժամանակ հնչած պնդումներին։
Մոսկվան առաջիկայում հայտարարություն կանի Հայաստանի ղեկավարության մի քանի արտահայտությունների վերաբերյալ, որոնք վնասում են երկկողմ հարաբերություններին: Այդ մասին ռուսական Россия-24 հեռուստաընկերության եթերում հայտարարել է Մարիա Զախարովան։
Համացանցում տարածվող լուրերն այն մասին, որ Ղազախստանն ու Հայաստանը մտադիր են դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կազմից, չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 25-ին մեկօրյա այցով ժամանել է Նախիջևան։ Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած կադրերից երևում է, որ Էրդողանին օդանավակայանում դիմավորել է Իլհամ Ալիևը։
Եվրամիությունը Բրյուսելում հանդիպումներ կանցկացնի Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկի Հարավային Կովկասում առկա իրավիճակն ու պատրաստվի հաջորդ շաբաթ Գրանադայում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպմանը։
Ռուսաստանը հասկանում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հուզական լարվածությունը, սակայն Մոսկվան կտրականապես համաձայն չէ իրավիճակի պատասխանատվությունը ՌԴ-ի և ռուս խաղաղապահների վրա բարդելու փորձի հետ:
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Յուրի Քիմը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 26-ին ժամանում են Հայաստան։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ պնդում է, որ Արցախում ձերբակալել է հայերի, որոնք «իրականացրել էին ադրբեջանցի 4 ոստիկանների և 2 քաղաքացիական անձանց մահվան պատճառ դարձած ականապատումը»։
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ենթակայության տակ շարունակում է մնալ 715 խաղաղ բնակիչ, այդ թվում` 402 երեխա։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումների ժամանակ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերջին սրման կապակցությամբ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 25-ին կայցելի Նախիջևան, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին կքննարկի Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական վերջին հարձակումը։
Մոսկվան Երևանին վերաբերում է որպես դաշնակցի։ Այդ մասին Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ ТАСС գործակալությանը հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Ռուսաստանի Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև արցախյան հիմնախնդրին ու հայտարարել, որ երկար տարիներ Մոսկվան առաջարկել է հակամարտության կարգավորման իր տարբերակները։
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի Հանրապետության մի մասն է, բայց այնտեղ ապրող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը պետք է հատուկ որոշվի։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին։
Ճշգրտող այն հարցին, թե արդյոք ՌԴ-ն պատրաստ է պաշտպանել Հայաստանին, եթե այդ երկրի տարածքը հարձակման ենթարկվի, Պեսկովը նշել է. «Եթե խոսքը Հայաստանի տարածքի մասին է, գիտեք, մենք պարտավորություններ ունենք ՀԱՊԿ-ի հետ կապված»։
Ուկրաինան իր վերահսկողության տակ է վերադարձրել Սև ծովում գազի և նավթարդյունահանման հարթակները, որոնք հայտնի են որպես «Բոյկոյի աշտարակներ»։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր ռազմական հետախուզությունը։
Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունները շարունակվում են, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սրացումը բացասաբար է անդրադառնում այդ գործընթացի վրա:
Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է փոխանցվել «Երևանի ոչ բարեկամական գործողությունների համար»: Այդ մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը «քաղաքական մանիպուլյացիա» է անվանում հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի մոտ ադրբեջանական զորքերի կենտրոնացման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
Հայաստանում հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ երկրորդ անգամ արդեն մեկնաբանելով այս զորավարժության անցկացումը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի իր հասցեին մեկնաբանությանը, իր աջակցությունն է հայտնել «երկրագնդի բոլոր քարտուղարուհիներին»։
Հետքի հարցմանը ի պատասխան, սակայն, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ Կանադայի ներկայացուցիչները դեռևս Հայաստան չեն ժամանել։ «Այդ առնչությամբ հստակ ժամկետներ առկա չեն»,- ասված է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանում։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Բաքուն ունի «պլան Բ», որով նախատեսվում է, որ այն կարող է իրականացվել առանց Հայաստանի մասնակցության։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սեպտեմբերի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Արցախում առկա իրավիճակն ու Լաչինի միջանցքի հիմնախնդիրը։
Եվրոպական միությունը մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի շարունակվող սահմանափակումներին և Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի վրա ազդող հումանիտար և անվտանգության լուրջ հետևանքներին: Այդ մասին նշվում է ԵՄ տարածած հայտարարության մեջ։
Հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններին, որոնք կկայանան սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում, կմասնակցի 85 ամերիկացի և 175 հայ զինվորական։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցչին։
Ուկրաինայի գերագույն ռադան պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատել է Ռուստեմ Ումերովի թեկնածությունը։ Այդ մասին հայտնել է «Ձայն» խմբակցության անդամ Յարոսլավ Ժելեզնյակը։
Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացումը զգոնություն է առաջացնում և Մոսկվան խորապես կուսումնասիրի այդ իրավիճակն ու կհետևի դրա զարգացումներին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, սեպտեմբերի 6-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին։
ԱՄՆ-ն կրկին կոչ է անում անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար։ Նման հայտարարությամբ ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանթ Փաթելը։
Վերջին մի քանի օրերին ԵՄ դիտորդական առաքելությունը մտահոգությամբ ականատես է եղել հայ-ադրբեջանական սահմանային տարածքներում լարվածության ու կրակի աճին։ Այդ մասին նշվում է դիտորդական առաքելության X-ում (նախկին Twitter) տարածված հաղորդագրության մեջ։