Գազայի հատվածի ռմբակոծությունները պետք է անհապաղ դադարեցվեն, շրջափակումը պետք է վերացվի, և օգնության ուղարկման ուղիները պետք է բացվեն։ Այդ մասին Սաուդյան Արաբիա մեկնելուց առաջ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
Իսրայելի ռազմաօդային ուժերի F-16 երկու կործանիչները ավիահարվածներ են հասցրել Սիրիայի Հոմսի մարզում տեղակայված սիրիական կառավարական ուժերի դիրքերին։
Նրա խոսքով՝ Վրաստանը շատ օբյեկտիվ և անկողմնակալ միջնորդ է ու երկու պետությունների բարեկամը։ Նա ընդգծել է, որ Թբիլիսին փայլուն հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ։
Մոսկվան կհայտարարի ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման մասին, երբ համաձայնեցվեն ժամկետները: Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաստատել է, որ պայթյունները գրանցվել են Դնեպրի ձախ ափին։ Նա նշել է, որ աշխատել են հակաօդային պաշտպանության միջոցները։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
Բաքվի զինվորական դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել ՀՀ քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին։ Վերջինիս փոխանցմամբ՝ 15 տարի ազատազրկման 5 տարին Խաչատրյանն կանցկացնի բանտում, իսկ մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմով ուղղիչ հիմնարկում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այս պահին Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացման ժամանակը չէ:
Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր իրանցի իրավապաշտպան Նարգես Մոհամադին, որը գտնվում է բանտում, հացադուլ է հայտարարել։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Մոհամադիի աջակցության խմբին։
Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները Ղրիմի տարածքում և Սև ծովի ավազանում խոցել են ուկրաինական 9 անօդաչու։ Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Եվս 8 անօդաչու էլ չեզոքացվել է։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է Իսրայելին փոխանցել 320 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ բարձր ճշգրտության ռումբերի խմբաքանակ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Հրադադարը չի նպաստում հակամարտության կարգավորմանը, քանի որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ աշխատում է միայն ռազմական ճնշումը: Այդ մասին ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
Ադրբեջանում այսօր շարունակվել է Վագիֆ Խաչատրյանի շինծու գործով հերթական դատական նիստը։ Դրա ընթացքում ադրբեջանցի դատախազը դատարանից պահանջել է, որ Խաչատրյանը դատապարտվի 15 տարի ազատազրկման։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Ուկրաինա այցի հրավերը։
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտարարել է, որ վերջին մի քանի ժամերի ընթացքում ցամաքային ուժերը խորացել են Գազա քաղաքում։ Այդ մասին գրում է The Times of Israel-ը։
Թուրքիան խորհրդակցությունների նպատակով Իսրայելից հետ է կանչել իր դեսպանին։ Այդ մասին լրագրողներին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ում:
Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն զիջել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդի պաշտոնը: Այդ մասին գրում է TACC գործակալությունը՝ հղում անելով կուսակցության իր աղբյուրին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր գրասենյակին հանձնարարել է սկսել նախապատրաստվել 2024 թվականի գարնանը կայանալիք նախագահական ընտրություններին: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։
Մոլդովայում իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը պարտություն է կրում ՏԻՄ ընտրություններում։ Թեկնածուները քաղաքապետի պաշտոնի համար պայքարում պարտվում են 36 քաղաքներից 30-ում։
Բլինքենը Անկարա է ժամանել տեղի ժամանակով կեսգիշերին (Երևանի ժամանակով՝ 01:00-ին)։ Ասիա ճանապարհորդությունից առաջ սա Բլինքենի վերջին կանգառն է։ Մինչ այդ նա Իրաքի մայրաքաղաք Բաղդադում էր։
Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել է Կիև։ Այդ մասին տելեգրամյան իր ալիքում հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։ Նրա խոսքով՝ սպասվում է եվրոպացի պաշտոնյայի ելույթը Ուկրաինայի խորհրդարանում։
Հեզբոլահի առաջնորդ Հասան Նասրուլան իսլամական երկրներին կոչ է արել դադարեցնել նավթի արտահանումն Իսրայել և օգնել ՀԱՄԱՍ-ին հաղթել Հրեական պետությանը: Այդ մասին նա հայտարարել է ժողովրդին ուղղված իր ուղերձում։
Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև ռազմական բախումների ընթացքում, որոնք սկսվել էին հոկտեմբերի 7-ին, զոհվել է 46 լրագրող: Այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով պաղեստինյան կողմի աղբյուրներին։
Առնվազն 137 մարդ է զոհվել Նեպալի արևմուտքում գտնվող Ջայարկոտ շրջանում գրանցված երկրաշարժի հետևանքով։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաները սկսել են Ուկրաինայի կառավարության հետ քննարկել Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության բանակցությունների հարցը: Այդ մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով ամերիկացի գործող և նախկին պաշտոնյաներին։
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 425 միլիոն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթ: Այդ մասին նոյեմբերի 3-ին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը:
Խուզարկությունն իրականացվել է հողօգտագործման ոլորտում բազմամիլիարդանոց հափշտակությունների գործով:
Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ։
Ռուսաստանցի պաշտոնյան նշել է, որ «ֆորմալ առումով աշխատանքային խումբը գործում է»։ «Վերջին անգամ մենք հավաքվել ենք հունիսի 2-ին»,- հավելել է նա։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել մեծացնել համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտներում:
Ծովակալ Լիզ Ֆրանքեթին Միացյալ Նահանգներում նաև առաջին կինն է, որը դարձել է Շտաբների պետերի միացյալ կոմիտեի անդամ։
Ամերիկյան հետախուզությունն այս պահին կարծում է, որ Իրանը զուսպ է Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողություններին իր պատասխանում, որպեսզի խուսափի Իսրայելի կամ ԱՄՆ-ի հետ ուղիղ հակամարտությունից:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան տեղեկագրում ասվում է, որ Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակվել է 38 անօդաչու, որից 24-ը խոցվել է։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ամբողջությամբ շրջափակման մեջ է վերցրել Գազա քաղաքը։ Այդ մասին հայտնում է բանակի գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին, որի խոսքերը մեջբերել է The Times of Israel-ը:
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր իր աշխատանքն է սկսում Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների 10-րդ գագաթնաժողովը:
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսություն բացելու մասին համաձայնագրին։ TACC գործակալության փոխանցմամբ՝ որոշումը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Մոսկվան Մալթայում Ուկրաինային նվիրված` կոպենհագենյան ձևաչափով համաժողովին Երևանի մասնակցությունը դիտարկում է որպես Հայաստանի կողմից «հակառուսական ցուցադրական ժեստ»: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուսաստանը պատրաստ է առաջիկայում Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը: Այս մասին հերթական անգամ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ուկրաինացի պաշտոնատար անձինք, ինչպես նաև հատուկ ծառայություններում լրատվամիջոցների աղբյուրները ՌԴ պաշտպանության նախարարության այս հայտարարությունը դեռևս չեն մեկնաբանել։
Սիրիայի արևելքում Էլ Օմար նավթահանքի մոտակայքում գտնվող ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է անօդաչուների հարձակման։ Այդ մասին հայտնել է եմենական SABA գործակալությունը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոյեմբերի1-ի ուշ երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Ուզբեկստան: Սամարղանդի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովը և պաշտոնատար այլ անձինք:
Իսրայելը երկու օրվա մեջ երկրորդ հարվածն է հասցրել Գազայի հատվածում գտնվող Ջաբալիա փախստականների ճամբարին։ Ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 80 մարդ: Այդ մասին հայտնում են CNN-ը և Reuters-ը։
Հյուսիսային Կորեան պատրաստվում է փակել իր առնվազն 10 դեսպանատները, այդ թվում՝ Իսպանիայում, Հոնկոնգում, ինչպես նաև Աֆրիկայի որոշ երկրներում։ Այդպիսով, այդ երկիրը փաստացի կհրաժարվի իր դիվանագիտական բոլոր ներկայացուցչությունների շուրջ 25 %-ից։
Նշվում է, որ նոյեմբերի 1-ին պաղեստինյան տարածքն այդ անցակետով կարող է լքել օտարերկրյա անձնագիր ունեցող շուրջ 400 անձ:
Bloomberg-ն իր հերթին նշում է, որ Հյուսիսային Կորեան ունի հրետանային արկերի և հրթիռների աշխարհի ամենամեծ պաշարներից մեկը, որոնք համատեղելի են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից օգտագործվող խորհրդային զենքերի հետ:
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին նախատեսում է այցելել Թուրքիա: Այդ մասին հայտնել է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանին։
Հորդանանի ԱԳՆ-ն նշել է, որ Իսրայել դեսպանի վերադարձը կապված կլինի Գազայի հատվածում իսրայելական կողմի ռազմական գործողությունների դադարեցման հետ։
Վրաստանը միտված է ստանձնել Ադրբեջանի ու Հայաստանի միջև բանակցություններում գլխավոր միջնորդի դերը։ Այդ մասին Վրաստանի I ալիքին տված հարցազրույցում հայտարարել է այդ երկրի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոս Սամխարաձեն։
Ստամբուլի Այա Սոֆիա մզկիթի (Սուրբ Սոֆիայի տաճար) մուտքը 2024 թվականի հունվարից օտարերկրացիների համար կդառնա վճարովի։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը Գազայի հատվածում մարդկության դեմ հանցագործություններ և ռազմական հանցագործություններ է կատարում: