Անօդաչուներից մեկն ընկել է «Մոսկվա-Սիթի» գործարար շրջանի երկնաքերերից մեկի վրա։ Դրա հետևանքով վնասվել է երկնաքերի 21-րդ հարկի արտաքին հատվածը։ Տուժածներ չկան։ Մոսկվայի գործարար կենտրոնը հարձակման էր ենթարկվել նաև հուլիսի 30-ի գիշերը։
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը և թուրքական Baykar ընկերությունը պայմանագիր է ստորագրել Ուկրաինայում Bayraktar անօդաչուների վերանորոգման և սպասարկման կենտրոնի կառուցման վերաբերյալ։
Վլադիմիր Պուտինը երկար ժամանակ չի դիմանա Ուկրաինայի դեմ պատերազմին։ Այդ մասին բրազիլական GloboNews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Օգոստոսի 1-ի գիշերը ՌԴ զինված ուժերը, իրանական արտադրության «Shahed» անօդաչուներով, հարվածներ են հասցրել Ուկրաինայի Խարկով քաղաքին։ Այդ մասին հայտնել է Խարկովի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գնան բարդ փոխզիջումների։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլերը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակում է Բաքվի ու Երևանի հետ խոսել խաղաղության պայմանագրի մասին։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Անկարայում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ։
Առնվազն 54 մարդ է զոհվել և մոտ 100-ը վիրավորվել Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խայբեր-Պախտունխվա պրովինցիայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, որը գրանցվել է «Իսլամական աստվածաբանների ժողով» պահպանողական կուսակցության համագումարի ժամանակ։
Հուլիսի 31-ի գիշերը ռուսական զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Խարկովին։ Մարզային դատախազության խոսնակ Դմիտրի Չուբենկոյի խոսքով՝ քաղաքի ուղղությամբ С-300-ի հրթիռներն արձակվել են Ռուսաստանի Բելգորոդի մարզի տարածքից։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, պատերազմի 522-րդ օրվա արդյունքների վերաբերյալ իր տեսաուղերձում, հայտարարել է, որ ռուսական զորքերը «սնանկացել են մարտի դաշտում», իսկ պատերազմն անցնում է ՌԴ տարածք։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Մոսկվայի գործարար կենտրոնի՝ «Մոսկվա-Սիթի»-ի վրա անօդաչուների գիշերային հարձակման մասին։ Այդ մասին նա գրառում է արել տելեգրամյան իր ալիքում։
Եվրոպացի պաշտոնյան նշում է, որ իր մտքերն ուղղված են այն բնակիչներին, որոնք կրում են ստեղծված իրավիճակի ողջ ծանրությունը:
ԵՄ-ն խորապես մտահոգված է նախկին ԼՂԻՄ-ի բնակչության վրա ազդող լուրջ հումանիտար իրավիճակով։ Այդ մասին նշվում է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։
Լրագրողների հետ զրույցում Ռիտերը նշել է, որ անձամբ Կոռնիձորում է, որպեսզի հանրության համար տեսանելի լինի այն, ինչ կատարվում է:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2023 թվականի հոկտեմբերին նախատեսում է մեկնել Չինաստան՝ մասնակցելու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովին։ Այդ մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին։
Նման հայտարարությամբ այսօր՝ հուլիսի 26-ին լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Լավրովը նշել է, որ Մոսկվան ողջունում է այն երկրների ցանկությունը, որոնք ուզում են աջակցել Հայաստանին և Ադրբեջանին փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու հարցում, սակայն դրսից չպետք է լինի արհեստական պայմանավորվածությունների պարտադրում։
Ուկրաինայի զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարության տվյալներով՝ «Shahed-136» տեսակի անօդաչուների չորս ժամ տևած հարձակման թիրախը դարձել են Դանուբի նավահանգստային ենթակառուցվածքները։
Անօդաչու երկու թռչող սարք հուլիսի 24-ի առավոտյան հարձակվել է Մոսկվայի վրա։ Այդ մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ խոցել է ուկրաինական երկու անօդաչու։
Մեծ Բրիտանիան հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կկնքվի «պատմական համաձայնագիր»։ Այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին։
Օդեսայի հրթիռակոծության հետևանքով վնասվել է Օդեսայի նավահանգստի մի քանի օբյեկտ, վնասվել առնվազն 6 բնակելի շենք, այդ թվում բազմահարկ, ինչպես նաև տասնյակ ավտոմեքենաներ։
Ուկրաինայում զոհվել է РИА Новости-ի ռազմական թղթակից Ռոստիսլավ Ժուրավլյովը։ Այդ մասին հայտնում է ռուսական լրատվական գործակալությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հացահատկի գործարքն ու ուկրաինական ճգնաժամի կարգավորումը։
Թուրքիան հույս ունի, որ սևծովյան հացահատկի նախաձեռնությունը կարճ ժամկետներում կվերականգնվի։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ղրիմի կամուրջը, որը Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասը կապում է Ղրիմի թերակղզուն, թիրախ է հանդիսանում ուկրաինացի զինվորականների համար։
Կորեայի Հանրապետության իրավապահ մարմինները ձերբակալել են այդ երկրի գործող նախագահ Յուն Սոկ Յոլի զոքանչին` Չհվե Ըն Սունին՝ հաշվի մնացորդի վերաբերյալ բանկային փաստաթուղթը կեղծելու համար։ Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը։
Հարավաֆրիկյան Հանրապետության արդարադատության նախարարությունը պետական դատախազության տնօրեն Շամիլա Բատոհիից խնդրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալման օրդեր տալ։ Այդ մասին հայտնում է տեղական News24 պարբերականը։
Ինչպես հիշեցնում են ուկրաինական լրատվամիջոցները, ավելի վաղ Պրիստայկոն քննադատել էր Վլադիմիր Զելենսկիի խոսքերը՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին երախտապարտ լինելու մասով։
Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել՝ լայնամասշտաբ պատերազմի ժամանակ մշակույթի պետական ֆինանսավորման հետ կապված տարաձայնությունների պատճառով։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերականգնումը բացարձակ ոչ իրատեսական է։ Նման հայտարարությամբ ուրբաթ օրը՝ հուլիսի 21-ին Շուշիում հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Մոսկվան համոզված է, որ Բաքուն ու Երևանը կկարողանան կարգավորել հարաբերությունները։ Այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։
Մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ ռուս խաղաղապահները 2025 թվականին պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից, Զախարովան նշել է, որ Անկարան 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած կողմերից չէ։
Այդ մասին, ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, նշված է Ադրբեջանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Մուխտար Բաբաևի՝ Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին ուղղված նամակում։
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ցուցարարները ներխուժել են Շվեդիայի դեսպանություն և այրել այն։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը։
Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Ղրղզստանի նկատմամբ, որի միջոցով Ռուսաստան են արտահանվում պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ, օրինակ, անօդաչուներ Չինաստանից։ Այդ մասին գրում է The Washington Post-ը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 20-ին հանրապետության կառավարության կազմում վերադասավորումներ կիրականացնի։ Այդ մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով Ֆրանսիայի առաջնորդի աշխատակազմում իր աղբյուրին։
ՌԴ զինված ուժերը հուլիսի 20-ի գիշերը անօդաչուներ և հրթիռներ են արձակել Օդեսայի, Նիկոլաևի և Սումիի ուղղությամբ։
Վերջինիս տվյալներով՝ Ֆրանսիայի առաջնորդը մինչև շաբաթվա վերջ կհայտարարի կառավարությունում փոփոխությունների մասին:
«Սա շատ ողբալի և մութ շրջան է մեր երկրի համար»,- հայտարարել է Թրամփը։
Բրյուսելը Ալեքսանդր Լուկաշենկոյին չի համարում Բելառուսի լեգիտիմ նախագահ և երկրի ապագայի վերաբերյալ երկխոսություն է վարում ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ:
Կարմիր հրապարակում տղամարդ է ձերբակալվել, որը փորձում էր այրել Լենինի դամբարանը։ Այդ մասին գրում են Baza-ն։
ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը հայտարարել է, որ Ղրիմի կամրջի վերականգնման համար կարող է ծախսվել է 1-1,3 միլիարդ ռուբլի։ Այդ մասին հայտնում է Коммерсант-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի նախատեսում շփումներ ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Եվրոպական միության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, նախնական, համաձայնվել է հոկտեմբերին այցելել Չինաստան։ Այդ մասին հայտնում է չինական South China Morning Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ղրիմի կամրջի վրա հուլիսի 17-ի գիշերը պայթյուն է եղել։ Սոցիալական ցանցերի, ինչպես նաև բլոգերները, որոնք աջակցում են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը, հայտնել են, որ կամրջի վրա երկու պայթյուն է գրանցվել, որից մեկը 03:04-ին, իսկ մյուսը՝ 03:20-ին։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Արցախում առկա իրավիճակի վերաբերյալ նախօրեին ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունն անվանել է «երկու երկրների միջև «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագրին չհամապատասխանող»։
Հարավային Կորեայում հորդառատ անձրևների հետևանքով, որոնք սողանքներ են առաջացրել, արդեն 33 մարդ է զոհվել։ Ինչպես փոխանցում է Deutsche Welle-ն, փրկարարները Չհոնջու քաղաքի ջրասույզ եղած թունելից հանել են 7 մարմին։
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը շաբաթ օրը Կիև այցելության ժամանակ, խոստացել է, որ իր երկիրն Ուկրաինային կտրամադրի ռազմական բեռների խոշոր խմբաքանակ և հումանիտար օգնություն։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Հուլիսի 16-ի առավոտյան Սևաստոպոլ քաղաքի վրա գրանցվել է անօդաչուների հարձակում։ Նման հայտարարությամբ հանդես են եկել ՌԴ պաշտպանության նախարարությունը և Սևաստոպոլի քաղաքապետ Միխայիլ Ռազվոժաևը։
Ռուսական զորքերը հուլիսի 16-ի գիշերը հրթիռակոծել են Խարկով քաղաքը։ Այդ մասին հայտնել է Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ, արձակվել են С-300-ի հրթիռներ։