HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պնդմամբ՝ Հայաստանը եղել և մնում է կազմակերպության դաշնակիցը

Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դաշնակիցը, ու պետք չէ կատեգորիկ եզրակացություններ անել Մինսկի գագաթնաժողովին Երևանի բացակայությունից։ Այդ մասին TACC գործակալությանը հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Իմ կարծիքով՝ իմաստ չկա այս իրավիճակից ինչ-որ կատեգորիկ եզրակացություններ անել։ Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը։ Դրանով, ես կարծում եմ, ամեն ինչ ասված է»,- նշել է նա։

Նրա խոսքով, ինչքանով իրեն հայտնի է, «Հայաստանի պատվիրակության բացակայության պատճառները կրել են տեխնիկական բնույթ»։ «Ամեն դեպքում, դա անկախ և ինքնիշխան պետության որոշում է, որի վրա ոչ մի այլ պետություն կամ կազմակերպություն չի կարող ազդել: ՀԱՊԿ-ը հարգում է Հայաստանի Հանրապետության՝ որպես կազմակերպության լիիրավ անդամի որոշումը»,- նշել է ղազախ պաշտոնյան։

Լուսանկարը՝ Sputnik գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter