Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան տեսակապի ռեժիմով կմասնակցի ԵՄ Խորհրդի նիստին: Նա եվրոպացի նախարարներին կտեղեկացնի ռազմաճակատում տիրող իրավիճակի և Ուկրաինայի կարիքների մասին։
Թրամփը հայտնի է միգրանտների նկատմամբ իր կոշտ հռետորաբանությամբ։ Նա ներգաղթյալներին՝ ամերիկացիների կյանքի և անվտանգության համար սպառնալիք է համարում:
Սաֆեդ քաղաքը գտնվում է Լիբանանի սահմանից 20 կիլոմետր հեռավորության վրա։ Հեռուստաալիքի տվյալներով՝ այս շտաբը, որին հարվածել է Հեզբոլահը, իրականացնում էր ՑԱԽԱԼ-ի՝ Իսրայելի հյուսիսում տեղակայված զորամիավորումների հրամանատարությունը։
The Times of Israel-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հարձակումն իրականացրել է Իսրայելի 36-ամյա քաղաքացի Ահմադ Ջաբարինը, որը ծնունդով Ումմ էլ Ֆահմ քաղաքից է:
Նախաձեռնությունը նախատեսում է կողմերի հաշտեցում՝ «միաժամանակ բոլոր ճակատներում»։ Ընդ որում, Իսրայելն այդ բանակցությունների կողմ չի հանդիսանում, սակայն տեղեկացված է դրանց ընթացքի մասին։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ՝ խմբ.) սպանել է Հեզբոլահի առաջնորդ Հասան Նասրալայի իրավահաջորդին և նրա իրավահաջորդի իրավահաջորդին։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ Լիբանանի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում։
Ռոսկոմնադզորը նաև հայտարարել է, որ մեսենջերից ռուսական իշխանությունները պահանջնել են հեռացնել արգելված բովանդակությունը, սակայն որոշ հրապարակումներ շարունակում են մնալ հասանելի:
Ադրբեջանի ղեկավարը հավելել է, որ նման կերպ Ադրբեջանն իր դիրքորոշումն է հայտնում Բաքվի նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերաբերյալ և ոչ միայն:
Ընդորում, նրա խոսքով, տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում առաջընթաց չկա արդեն շուրջ մեկուկես տարի։
Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները նշել են, որ պարզում են սպառազինության այն տեսակը, որով ՌԴ զորքերը հասցրել են հարվածը:
Շտապ օգնության ծառայությունից հայտնել են, որ Կիրյաթ-Յամում հրթիռակոծության հետևանքով տուժել է 70-ամյա մի կին, որն ստացել է բեկորային վնասվածք։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։
Ռուսաստանը 2024 թվականին ԱՊՀ-ում նախագահող երկիրն է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին Կրեմլում, այս գագաթնաժողովը, Մոսկվայի նախագահության շրջանակներում, քաղաքական բոլոր միջոցառումներից ամենակարևորն է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահը հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները Մոսկվայում են ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար։
«Ո՛չ, եռակողմ հանդիպման մասին չեն պայմանավորվել։ Եղել է այդպիսի գաղափար, սակայն ինչ-որ մեկը դրան հավանություն չի տվել»,- պատասխանել է ռուսաստանցի պաշտոնյան՝ չմատնանշելով, թե ում մասին է խոսքը։
Ինչպես նախօրեին հայտարարել էր Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, բանակցությունների թեման եղել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։
Իրանին «լուրջ և բովանդակալից» պատասխանին նախապատրաստման մասին հայտնում է նաև The Times of Israel-ը։
Եվրամիության ու Միացյալ Նահանգների հետ Վրաստանի հարաբերությունները սկսել են զգալիորեն վատանալ այս տարվա մայիսին Վրաստանի խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից հետո:
Հաշեմ Սաֆիեդդինի թաքստոցին հարվածի ժամանակ այնտեղ ընթանում էր Հեզբոլահի բարձրաստիճան անդամների հանդիպումը։
Ընդ որում, նա իր աջակցությունն է հայտնել նաև Լիբանանին՝ նշելով, որ «այդ երկրի ինքնիշխանությունն այժմ սպառնալիքի տակ է հայտնվել»:
Նա նաև Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլին անվանել է «խամաճիկ» ու հայտարարել, որ Հարավային Կորեան Հյուսիսային Կորեայի կողմից «հետապնդման մոլուցք» ունի։
Ամերիկացի քաղաքական գործիչը, ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինայում իր նախընտրական հանրահավաքի ժամանակ, այսպես է արձագանքել նախագահ Ջո Բայդենի խոսքերին, որը, ընդհակառակը, դեմ է իրանական միջուկային օբյեկտների վրա իսրայելական հարձակումներին:
Telegram-ում հավելել են, որ բոլոր խնդիրները «ամբողջությամբ լուծված են»։ «Մենք ներողություն ենք խնդրում պատճառած անհարմարությունների համար»,- հայտարարել են մեսենջերի աշխատակազմից:
Պատճառը Դոնալդ Թրամփի հայտարարություններն են։
Մարտական գործողությունների հետևանքով հարկադրաբար իրենց տները լքած մարդկանց համար Լիբանանում գործում է 931 կենտրոն: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այդ կենտրոններում տեղավորվել է 172 100 մարդ։
Ալիևի խոսքով՝ այժմ մոտ 60 հայամետ կոնգրեսականներ ԱՄՆ պետքարտուղարին խնդրում են նոր պատժամիջոցներ կիրառել Բաքվի նկատմամբ։ Ընդ որում, Ալիևը կարծում է, որ այդ դիմումը գրվել է հենց Պետքարտուղարությունում:
Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի նորանշանակ դեսպաններին ու շնորհավորել Ռուսաստանում նրանց առաքելության մեկնարկի վերաբերյալ։
Իրանական պատվիրակության այցի շրջանակներում Լիբանանին կփոխանցվի մարդասիրական օգնության խմբաքանակ, որը բաղկացած է սննդից և դեղորայքից:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ առաջնորդն ուղիղ պատասխան չի տվել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն զորքեր կուղարկի Իսրայելին օգնելու համար: «Մենք արդեն օգնել ենք Իսրայելին։ Մենք կպաշտպանենք Իսրայելին», - եզրափակել է նա։
ՑԱԽԱԼ-ի հրամանատարությունը պաշտոնապես չի մեկնաբանել Բեյրութին հարվածելու նպատակը։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ համագործակցությունից հրաժարվելու ցանկացած որոշում «անարդյունավետ է, հատկապես Մերձավոր Արևելքում լարվածության սրման համատեքստում»:
Ռուսաստանի ԱԴԾ տնօրենը պնդում է, թե Արևմուտքը ձգտում է ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչներից կազմված իր խաղաղապահ զորակազմը մտցնել Անդրկովկաս՝ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ հոկտեմբերի 2-ի ամփոփագրում չի նշվում Ուգլեդարի գրավման մասին։ Ռուսական կողմը միայն հայտնել է, որ իրենց վերահսկողության տակ է անցել Դոնեցկի մարզի Վերխնեկամենսկոե բնակավայրը։
Իսրայելցի զինվորականներն ամերիկյան պարբերականին հրաժարվել են մեկնաբանել ավիաբազայի վնասի մասին տեղեկությունները՝ հայտարարելով, որ չեն ցանկանում իրանական կողմին որևէ տեղեկություն տրամադրել հարձակման արդյունավետության աստիճանի մասին:
Իսրայելի ԱԳ նախարարը հավելել է, որ ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղարը «բիծ կմնա կազմակերպության պատմության վրա», քանի որ «աջակցում է ահաբեկիչներին, բռնաբարողներին և մարդասպաններին»:
Իրանական հրթիռների առնվազն 80%-ը կարողացել է հաղթահարել իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգը և Հրեական պետության տարածքում խոցել թիրախներ:
Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանի հարձակումը «հետևանքներ կունենա», իսրայելցի զինվորականները ծրագրեր ունեն։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամերիկացի զինվորականներին հրամայել է օգնություն ցուցաբերել Իսրայելին Իրանի հարձակումներից պաշտպանվելու հարցում, ինչպես նաև խոցել Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռները։
Տրանսպորտի նախարարը հավելել է, որ «Իրաքի տարածքում գտնվող բոլոր օդանավակայանների աշխատանքն այս պահին դադարեցված է»։
Իրանը հրթիռային նոր հարձակում է սկսել Իսրայելի ուղղությամբ։ «Հետք»-ը հակիրճ ներկայացնում է այս պահի դրությամբ առկա տեղեկատվությունը։
Իսրայելական բանակի հաղորդագրության մեջ նշվում է, որ երկրի բնակիչները պետք է «պահպանեն աչալրջությունը և հստակորեն հետևեն հրամանատարության ցուցումներին»։
Ամերիկյան պարբերականի աղբյուրը նշել է, որ Իրանը կարող է արձակել անօդաչուներ և թևավոր հրթիռներ, ինչպես դա արել է ապրիլյան հարձակման ժամանակ, որը գրեթե ամբողջությամբ կասեցվեց Իսրայելի և դաշնակից ուժերի կողմից։
Հարյուրավոր մարդիկ համարվում են անհետ կորած։ Միայն Հյուսիսային Կարոլինայում արտակարգ իրավիճակների ծառայությունը ստացել է 2900 հաղորդագրություն այն բնակիչներից, ովքեր չեն կարողանում կապ հաստատել իրենց հարազատների հետ:
Հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտի մամուլի ծառայությունը նշել է ցամաքային գործողության նպատակները, որոնք ներառում են «Հեզբոլահ շարժման բարձր ղեկավարության ոչնչացումն ու խմբավորման հարձակողական կարողությունների նվազեցումը»։
Նախկինում նշվում էր 7 զոհի մասին, սակայն ուկրաինական դատախազությունը հավելել է, որ իրականում զոհերի թիվը 6-ն է, իսկ բժիշկներին հաջողվել է փրկել 1 մարդու կյանք։
67-ամյա Իշիբան նախկինում զբաղեցնում էր Ճապոնիայի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարների պաշտոնները։
Ինչպես նշվում է, փախստականների մոտ 60 տոկոսը սիրիացիներ են, մնացած 40 տոկոսը՝ լիբանանցիներ:
Իր ելույթի խոսքում Նիդերլանդների նախկին վարչապետը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր գլխավոր առաջնահերթությունները կլինեն Հյուսիսատլանտյան դաշինքի ամրապնդումն ու Ուկրաինային աջակցությունը։
Մինչ այդ Մուստաֆաևն զբաղեցնում էր Նիդերլանդների Թագավորությունում Ադրբեջանի դեսպանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի պաշտոնը։
Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է ՑԱԽԱԼ-ի արաբախոս ներկայացուցիչ Ավիխայ Էդրին։