HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵՄ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինային ռազմական օգնությունը

Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 14-ին Լյուքսեմբուրգում կայանալիք պլանային նիստում կքննարկեն Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը և Կիևին էներգետիկ աջակցությունը: Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։

«Նախարարները կքննարկեն Ուկրաինային ռազմական օգնության և Ուկրաինային էներգետիկ աջակցության հարցերը»,- նշել է նա։

Դիվանագետի խոսքով՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան տեսակապի ռեժիմով կմասնակցի ԵՄ Խորհրդի նիստին: Նա եվրոպացի նախարարներին կտեղեկացնի ռազմաճակատում տիրող իրավիճակի և Ուկրաինայի կարիքների մասին։ 

Եվրամիության ներկայացուցիչը պատմել է, որ արտաքին գործերի նախարարները կքննարկեն նաև Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Ուկրաինային օգնության 8-րդ տրանշի ապաարգելափակման հարցը, որն արդեն ավելի քան 18 ամիս արգելափակված է Հունգարիայի կողմից:

Բացի այդ, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Ուկրաինային օգնելու համար Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործման հարցը:

Լուսանկարը՝ John Thys/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter