HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Երևանը պաշտոնապես դուրս չի եկել 2020 թ․ եռակողմ համաձայնագրից. Օվերչուկ

Հայաստանը պաշտոնապես հետ չի կանչում իր ստորագրությունը եռակողմ հայտարարությունից, որը 2020 թվականին ստորագրվել էր Երևանի, Մոսկվայի և Բաքվի կողմից: Այս մասին ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Ընդ որում, նրա խոսքով, տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում առաջընթաց չկա արդեն շուրջ մեկուկես տարի։

«Հայաստանը ֆորմալ առումով դուրս չի գալիս եռակողմ հայտարարությունից և ստորագրությունը հետ չի կանչում, բայց միևնույն ժամանակ փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի գծով տեղաշարժ երկու տարի արդեն գրեթե չկա, կամ առնվազն մեկուկես տարի՝ անցած տարվա ամռանից, այսպես ասենք»,- Ռուսաստանի առաջին ալիքին տված մեկնաբանության մեջ հայտարարել է Օվերչուկը։

Նրա խոսքով՝ «տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»։

2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ: Այդ նպատակով որոշվել էր երեք երկրների փոխվարչապետների մակարդակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կկենտրոնանա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատման վրա:

Լուսանկարը՝ Виктория Виатрис / ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter