Հայաստանի նախագահը և Չինաստանի դեսպանը, մասնավորապես, անդրադարձել են կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին և կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:
«Diamond Princess» զբոսանավի վրա, որը փետրվարի 3-ից կորոնավիրուսի համաճարակի պատճառով կանգնած է Ճապոնիայի Յոկոհամա նավահանգստի մոտ, կորոնավիրուսով վարակված ուղևորների թիվը հասել է 355-ի։
Կորոնավիրուսի տարածումը նպաստել է չինացիների նկատմամբ ևս երկու երևույթների տարածմանը։ Խոսքն այլատյացության և ռասիզմի մասին է։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանման՝ կորոնավիրուսի համաճարակը կարող է արդեն համարվել պանդեմիա, թեև կազմակերպությունն այս մասին հայտարարություն դեռ չի հրապարակել։
Հոնկոնգի և Չինաստանի հայ համայնքը հուզիչ տեսանյութ է հրապարակել ՝ ուղղված կորոնավիրուսի կանխարգելման դեմ Չինաստանի պայքարին: Տեսանյութում իրենց խրախուսական խոսքն են փոխանցել Չինաստանի տարբեր քաղաքներում ապրող հայեր։
Զբոսաշրջային «Diamond Princess» նավի վրա, որը գտնվում է Յոկոհոմա նավահանգստային քաղաքի մոտ, ևս 41 մարդ վարակվել է նոր կորոնավիրուսով։ Ընդհանուր առմամբ, նավի վրա վարակակիրների թիվը հասել է 61-ի։
Մինչ այսօր հետազոտությունների, այդ թվում՝ լաբորատոր, արդյունքները եղել են բացասական:
Գործընկերներն արձանագրել են, որ առաջնորդվում ենք միջազգայնորեն ընդունված և հաստատված նույն մոտեցումներով և սկզբունքներով:
Ըստ չինական աղբյուրի՝ փետրվարի 5-ի, ժամը 10:00-ի դրությամբ արձանագրվել է կասկածելի 23260 դեպք, հաստատված 24367 դեպք` 492 մահվան ելքով, առողջացել է 898 հիվանդ: