HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիգի արդյունագործական որսի քանակը կավելանա

Կառավարության որոշմամբ կկանոնակարգվի Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։ Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում 2026 թ. սիգի արդյունագործական որսի կազմակերպման համար հիմք է հանդիսացել «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման» ծրագրի շրջանակում Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կողմից 2025 թ. իրականացված հետազոտությունների արդյունքները, համաձայն որի գիտական կենտրոնն առաջարկել է 2026 թ. սիգի արդյունագործական որսը սահմանել 550 տ:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ գիտական կենտրոնի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2026 թ. հուլիսի դրությամբ Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 4511 տոննա։ Գիտական կենտրոնը 2026 թ. համար սիգի արդյունագործական որսի համար առաջարկել է ևս 720 տոննա չափաքանակ։ Որոշմամբ առաջարկվում է ավելացնել սիգի արդյունագործական որսի քանակը 720 տոննա։ Արդյունքում՝ 2026 թ. Սևանա լճում ամբողջ որսաշրջանի համար սիգի արդյունագործական որսի թույլատրելի քանակը կկազմի 1270 տոննա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter