2018-ի նոյեմբերին անդրադարձել էինք Դուբայում անշարժ գույք ձեռք բերած մի շարք պաշտոնյաների ու գործարարների:
ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանն ու որդին քրեական պատասխանատվության չեն ենթարկվի: Վաղեմության ժամկետների լրանալու հիմքով դատարանը դադարեցրել է նրանց նկատմամբ քրեական հետապնդումը:
Նախկին փոխնախարարը, կինը՝ Ալվարդ Մովսեսյանը, դուստրը՝ Դիանա Աֆրիկյանը, մինչև օգոստոսի 25-ը պետք է ներկայանան դատախազություն։
Ֆինանսների նախկին փոխնախարար, ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արթուր Աֆրիկյանի կնոջ կողմից Դուբայում շուրջ մեկ տասնյակ բնակարան օտարելու մասին «Հետքի» հրապարակումն ուսումնասիրվել է Գլխավոր դատախազությունում:
Հայաստանի ֆինանսների նախկին փոխնախարար Արթուր Աֆրիկյանը Դուբայում մինչեւ վերջերս 10-ից ավելի անշարժ գույք ուներ: Նախկինում այդ գույքը գրանցված էր նրա անունով, իսկ հետո սեփականատեր է դարձել կինը՝ Ալվարդ Մովսեսյանը:
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել «Հետքի» հրապարակման հիման վրա, որում անդրադարձել էինք նախկին բարձրաստիճան 4 պաշտոնյաների եւ նրանց հարազատների կողմից Դուբայում ձեռք բերված, սակայն չհայտարարագրված անշարժ գույքին:
Դուբայը հայ օլիգարխների, քաղաքական գործիչների, պետական տարբեր պաշտոնյաների սիրելի վայրերից է։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ մեղադրանք է առաջադրել ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Հրանտ Դավթյանին եւ նրա որդուն՝ Արսեն Դավթյանին, առանձնապես խոշոր չափով գույքը չհայտարարագրելու հիմքով:
Հայ պաշտոնյաների՝ Դուբայի շքեղ համալիրներում ձեռք բերած անշարժ գույքի վերաբերյալ «Հետքի» հրապարակման հիման վրա փետրվարի 12-ին քրեական գործ է հարուցվել: