Թռիչքի կազմակերպման պարագայում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին և տարեց անձանց։
Իրանը հրթիռակոծել է Իսրայելի Բեյթ Շեմեշ քաղաքը, ինչի հետևանքով, ըստ վերջին տվյալների, կա 9 զոհ և ավելի քան 20 վիրավոր։ Նման թվեր է հրապարակել Իսրայելի շտապ օգնության ծառայությունը՝ Մագեն Դավիդ Ադոմը։
ԱՄԷ իշխանությունների տվյալներով՝ մարտական գործողությունների մեկնարկից ի վեր այդ երկրի հակաօդային պաշտպանության ուժերը Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքում խոցել են իրանական 167 հրթիռ և 541 անօդաչու։
Նա սպանվել է Թեհրանի իր նստավայրում՝ Նարմակ շրջանի վրա հարձակման հետևանքով։ Համարվում է, որ Ահմադինեժադի նստավայրը եղել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածի թիրախներից մեկը։
Այս պահի դրությամբ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան։
Սա չի տարածվում այն ուղևորների վրա, որոնք ժամանել են Աբու Դաբի, սակայն ունեցել են կեցություն այլ էմիրությունում
Դուբայում Էմիրատների հակաօդային պաշտպանության միջոցների կողմից խոցված իրանական անօդաչուների բեկորներն ընկել են Դուբայի բնակելի շենքերի շրջանում, ինչի հետևանքով վիրավորվել է 2 մարդ։ Այդ մասին հայտնում է The Associated Press գործակալությունը։
Ինչպես հայտարարել է Մինաբի շրջանի դատախազը, զոհերի մեծ մասը դպրոցականներ ե։ Զոհվել են նաև դպրոցի աշխատակիցներ և ծնողներ։
Պայթյուններ են եղել Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում և Կատարի մայրաքաղաք Դոհայում, ինչպես նաև Իսրայելի խոշորագույն քաղաքում՝ Թել Ավիվում։