Իրանի հարձակումների հետևանքով ԱՄԷ-ում զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 50-ը
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից հետո Արաբական Միացյալ Էմիրություններում զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 58-ը։ Reuters գործակալության փոխանցմամբ այդ մասին հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը։
ԱՄԷ իշխանությունների տվյալներով՝ մարտական գործողությունների մեկնարկից ի վեր այդ երկրի հակաօդային պաշտպանության ուժերը Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքում խոցել են իրանական 167 հրթիռ և 541 անօդաչու։
Մարտական գործողությունների ընթացքում Իրանը հարձակվել է Պարսից ծոցի երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների վրա։ Հարվածի տակ են հայտնվել ԱՄԷ տարբեր օբյեկտներ, այդ թվում՝ Դուբայի և Աբու Դաբիի միջազգային օդանավակայանները։
Աբու Դաբիի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով զոհվել է 1 մարդ։ Ըստ Abu Dhabi Airports ընկերության՝ նա Ասիայի երկրներից մեկի քաղաքացի էր։
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել