HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մինաբի իգական դպրոցի հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 148-ի

Իրանի հարավում գտնվող Մինաբ քաղաքի իգական դպրոցի իսրայելական հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 148-ի, 95 մարդ վիրավորվել է։ Այդ մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իրանի դատախազությանը։

Ինչպես հայտարարել է Մինաբի շրջանի դատախազը, զոհերի մեծ մասը դպրոցականներ են։ Զոհվել են նաև դպրոցի աշխատակիցներ և ծնողներ։

Իշխանությունների հաղորդմամբ՝ Իսրայելը դպրոցը հրթիռակոծել էր փետրվարի 28-ի առավոտյան։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին լայնամասշտաբ հարձակում են սկսել Իրանի ուղղությամբ՝ թիրախավորելով այդ երկրի ռազմական օբյեկտները։ Զոհերի թվում կան բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ։ Սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Ի պատասխան՝ Իրանի զինված ուժերը հարվածել են Իսրայելին և Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։

Մինաբում տեղակայված էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բազաներից մեկը, որն էլ, ենթադրաբար, եղել է թիրախներից մեկը։

Լուսանկարը՝ Abbas Zakeri/Mehr News/WANA via Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter