ILNA-ն սկզբում գրել, այնուհետ հեռացրել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մահվան լուրը
Թարմացում. ILNA գործակալությունը ջնջել է իր իսկ հրապարակած նորությունն այն մասին, որ Մահմուդ Ահմադինեժադը զոհվել է։ Անկախ հրապարակումներ, որոնք կհավաստեն նրա մահվան լուրը, չկան։
Թեհրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է Իրանի վեցերորդ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։ Այդ մասին հայտնել էր իրանական ILNA գործակալությունը։
Վերջինիս փոխանցմամբ՝ նա սպանվել է Թեհրանի իր նստավայրում՝ Նարմակ շրջանի վրա հարձակման հետևանքով։ Համարվում է, որ Ահմադինեժադի նստավայրը եղել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածի թիրախներից մեկը։
Ահմադինեժադը Իրանի նախագահի պաշտոնն զբաղեցրել է 2005-2013 թվականներին։ Մինչ այդ, 1993-1997 թվականներին նա զբաղեցնում էր Արդեբիլի օսթանի (մարզի) նահանգապետի, իսկ 2003-2005 թվականներին՝ Թեհրանի քաղաքապետի պաշտոնները։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ու Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել էր Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։
Լուսանկարը՝ Atta Kenare/AFP
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել