Քննարկման ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի և հանգուցալուծման հնարավորությունների շուրջ՝ կարևորելով դիվանագիտական ջանքերի ակտիվացումը։
Նավթի մատակարարումների խափանումների հետ մեկտեղ փորձագետները քննարկում են համաշխարհային տնտեսական անկման ռիսկերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին՝ գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն արդեն իսկ հավատարմության երդում է տվել Իրանի նոր գերագույն առաջնորդին։ Ինչպես նշվում է ԻՀՊԿ հայտարարության մեջ, կորպուսն աջակցում է Փորձագետների խորհրդի ընտրությանը»։
Մերձավոր Արեւելքում փետրվարի 28-ից ընթացող պատերազմի ալիքը հասել է նաեւ հայաշատ Լիբանան: Երկրի հարավում, որը սահմանակից է Իսրայելի հյուսիսին, բախումներ են:
Փեզեշքիանի խոսքով՝ այդ որոշմանը նախօրեին հավանություն է տվել ժամանակավոր խորհուրդը, որն Իրանը ղեկավարում է նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո։
Պատերազմի և դրա հետևանքների մասին իրանցիները տեսախցիկնեերի առաջ շատ չեն խոսում, միայն հույս են հայտնում, որ ամեն ինչ շուտափույթ ավարտվի և խաղաղություն հաստատվի իրենց հայրենիքում։
Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին ադրբեջանական AnewZ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսլամական հանրապետությունն անօդաչուներով չի հարվածել Նախիջևանի միջազգային օդանավակայանին։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է այսօր Նախիջևանի օդանավակայանի ուղղությամբ իրանական անօդաչուների հարձակումը։ Այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը ևս նշել է, որ անօդաչուների թիվը եղել է 2-ը։