HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թեհրանը որոշել է չհարվածել հարևան երկրներին, եթե դրանց տարածքից հարվածներ չլինեն

Իրանը չի հարձակվի հարևան երկրների վրա, եթե դրանց տարածքներից այլևս հարվածներ չլինեն։ Al Jazeera-ի և Reuters-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ 

Վերջինիս խոսքով՝ այդ որոշմանը նախօրեին հավանություն է տվել ժամանակավոր խորհուրդը, որն Իրանը ղեկավարում է նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո։

Փեզեշքիանը նաև ներողություն է խնդրել հարևան երկրներից վերջին շաբաթվա ընթացքում նրանց հասցված հարվածների համար:

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել էին հարվածներ հասցնել Իրանին։ Ի պատասխան՝ Թեհրանը սկսել էր հարվածել Իսրայելին և տարածաշրջանի արաբական այն երկրներին, որտեղ տեղակայված էին ամերիկյան ռազմաբազաներ։  Իրանական անօդաչուներն ու հրթիռները հարվածում էին Կատարին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Բահրեյնին, Քուվեյթին և հարևան մյուս երկրներին: Թեհրանը հայտարարում էր, որ իր թիրախում այդ երկրներում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներն էին, սակայն հարվածներ են եղել նաև քաղաքացիական օբյեկտներին:

Մարտի 5-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ իրանական անօդաչու թռչող սարքերն ընկել են երկրի տարածքում: Այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ անօդաչուներից մեկն ընկել էր Նախիջևանի օդանավակայանի տերմինալի տարածքում, մյուսը՝ Շեքերաբադ գյուղի դպրոցի շենքի մոտ։ Դրա հետևանքով տուժել է 4 մարդ։ Ադրբեջանի իշխանություններն այդ հարձակումն անվանել էին ահաբեկչություն։ Իրանական կողմը հերքել է հարձակմանն իր մասնակցությունը։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter