2023թ․ սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանվելուց հետո Արսենին Գորիսից շտապօգնության մեքենայով տեղափոխել են Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն։ Երեք ամիս ստացիոնար բուժման մեջ է գտնվել այնտեղ։ Հիմա քայլել չի կարողանում։
Ամիսներ առաջ Մասիս քաղաքի դպրոցներից մեկում շչակների ձայնից երեխաներ էին վատացել: Շտապօգնությունը նրանց տեղափոխել էր հիվանդանոց:
Մարատը թավան դնում է գազօջախին, սառնարանից հանում է կոտլետները, որ տապակի։ Մայրը հացը նոր է գնել ու կախել դռան մոտից։ Մարատը լուռ է։
1994-ին, երբ Արգենը զինվորական էր, Վարանդայի շրջանում ականի վրա է կանգնել։ Պայթյունից Արգենը հաշմանդամ է դարձել, աջ ոտքը անդամահատել են, իսկ ձախում՝ արհեստական ոսկոր տեղադրել։
Սասունը կտորով կապել է ճակատը: Գլխացավեր հաճախ է ունենում: Երեխաները գիտեն այդ մասին, եւ փորձում են անաղմուկ խաղալ:
«Դեմքն ամբողջությամբ ջնջխված էր, շուրթերը, կոկորդը լրիվ պատռված էին, ուսն էր կոտրվել։ Վիրահատող բժշկուհին ասաց, որ առաջին անգամ է նման բան տեսնում, ու ձեռքով ամեն բան կարել է»,- պատմում է Վալերիի մայրը՝ Նադեժդա Պետրոսյանը։
Ջուլիետա Սարգսյանն անշտապ մաքրում է սեղանին դրված բանջարեղենը։ Բազուկից մատները նկատելի կարմրել են։ Արծաթյա մատանին ուղղում է։
2020 թ․ նոյեմբերի 4-ը Կամո Բաբայանը լավ է հիշում։ Այդ օրը վերջին անգամ էր հարազատ գյուղում՝ Արցախի Քարին Տակում։
2023թ․–ին Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղից տեղահանվելուց հետո Կառլեն Ջավադյանը կնոջ՝ Արևիկի հետ այստեղ է բնակվում։