HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, հացադուլ է հայտարարել 

Երեկ՝ 2026 թ. ապրիլի 28-ին, երկու ամսով կալանավորված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, հացադուլ է հայտարարել։ Այս մասին տեղեկացնում է նրա կուսակից Արեգա Հովսեփյանը։

«Հացադուլ՝ Հայաստանում անարդարության վերացման ու քաղաքական հետապնդումների դեմ, հանուն մարդու իրավունքների, հանուն մեր արժանապատվության։ Մենք այնպիսի օրերում ենք ապրում, որ մեր հերոսները, 30 տարվա զինվորականը, ով թշնամու ահ ու սարսափն էր, այսօր հայաստանյան բանտում է, ստիպված իրականացնում է հացադուլ»,- ֆեյսբուքյան տեսանյութով ասել է Հովսեփյանը։ 

Հիշեցնենք` Հակակոռուպցիոն կոմիտեն ապրիլի 27-ին բերման էր ենթարկել Արթուր Ավանեսյանին։ Ավելի ուշ պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, ըստ որի՝ զինվորականը ձերբակալվել է ԱԺ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով կաշառք խոստանալու կասկածանքով։ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրությանը կից նաև գաղտնալսումներով տեսանյութ էր հրապարակել, որտեղ Ավանեսյանին վերագրվող հատվածներ կան։ 

Մեկ դրվագում նրան է վերագրվում «Պրոստը (Просто) պիտի գաք, ծափ տաք», մեկ այլ դրվագում նրան են արձագանքում․ «Ինձ պաշտոնի ես դնելու չէ՞ բանակում» հատվածները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter