HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայի փոխնախագահը կայցելի Հայաստան

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կայցելի Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Այդ մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։

Վերջինիս փոխանցմամբ՝ գագաթնաժողովին թուրքական պատվիրակությունը կգլխավորի հենց Յըլմազը։ 2008 թվականից ի վեր նա կդառնա Թուրքիայի ամենաբարձր պաշտոնյան, որը երբևէ այցելել է Հայաստան։ Հիշեցնենք, որ 2008 թվականի սեպտեմբերին, ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում, Հայաստան էր ժամանել Թուրքիայի այդ ժամանակվա նախագահ Աբդուլլահ Գյուլը։ 

Հետաքրքրական է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ չի մասնակցել Եվրոպական քաղաքական համայնքի վերջին մի քանի գագաթնաժողովներին։

Երևանում կայանալիք գագաթնաժողովն անցկացվելու է «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո։ Քննարկումները կկենտրոնանան ժողովրդավարության դիմադրողականության բարձրացման, հաղորդակցությունների զարգացման և տնտեսական ու էներգետիկ անվտանգության ամրապնդման վրա։ «Մասնակիցները կքննարկեն՝ ինչպես կարող են ավելի սերտ համագործակցելով և համակարգված գործողություններով նպաստել ավելի դիմացկուն, անվտանգ և միասնական եվրոպական տարածքի ստեղծմանը»,- ասված է Եվրոպական հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։

Գագաթնաժողովին հրավիրվել են ԵՄ անդամ 27 երկրների, եվրոպական մյուս երկրների և Կանադայի ղեկավարները։ Հաջորդ գագաթնաժողովը կկայանա այս տարվա նոյեմբերին Իռլանդիայում։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter