Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Ներքին գործերի նախարարությունց հայտնում են, որ Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների ընթացքում մայիսի 2-5-ը Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ։
«Մասնավորապես՝ մայիսի 2-ին
ժամը 7։30-13։00 փակ են լինելու՝
- Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,
- Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը,
- Հանրապետության հրապարակը,
- Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,
- Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,
- Ագաթանգեղոսի - Գրիգոր Լուսավորչի - Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,
- ️ Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,
- ️ Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը,
- պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում։
Մայիսի 3-ին՝
- ժամը 9:30-ից 19:30-ը պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մայրաքաղաքի կենտրոն տանող ուղղությամբ:
- Ժամը 18:00-20:00 փակ կլինի՝
Լեոից-Ձորափ հատվածը
Ժամը 18:00-ից 19:30-ը փակ կլինեն.
- Հանրապետության հրապարակը, և հրապարակ տանող ուղղությունները՝ Ամիրյան - Զաքյան և Սայաթ-Նովա - Աբովյան խաչմերուկներից․
- Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից և Զաքյան փողոցից, և Ագաթանգեղոսի - Գ. Լուսավորչի - Արշակունյաց խաչմերուկից Լուսավորչի փողոց ընկած հատվածը,
- Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց տանող ճանապարհահատվածը,
- ️ Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:
Ժամը 18:00-ից 23:00-ը երթևեկությունը սահմանափակվելու է՝
- Բաղրամյան պողոտայից Պռոշյան և Դեմիրճյան փողոցներ տանող հատվածներում,
- Պարոնյան-Ձորափի փողոց խաչմերուկից Պռոշյան փողոց տանող ճանապարհահատվածում:
Մայիսի 4-ին՝
ժամը 7:00-ից 19:00-ն փակ են լինելու.
- Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,
- Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը:
Ժամը 7:00-ից 10:30-ն փակ են լինելու նաև
- Հանրապետության հրապարակը,
- ️ Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,
- ️ Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,
- ️ Ագաթանգեղոսի - Գրիգոր Լուսավորչի - Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,
- ️ Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,
- ️ Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:
Մայիսի 5-ին՝
ժամը 8:00-ից 12:00-ն փակ են լինելու.
- Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները,
- ️ Շահումյան հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջ ընկած ճանապարհահատվածը,
- ️ Աթենքի փողոցը,
- ️ Ծիծեռնակաբերդի խճուղին,
- ️ Մաշտոցի պողոտան,️
- Սայաթ-Նովայի պողոտան,
- Աբովյան փողոցը
- Բաղրամյան փողոցը:
Ժամը 16:30-ից 17:30-ն երթևեկությունը կսահմանափակվի Բաղրամյան պողոտայում, Օրբելի, Կիևյան, Հալաբյան փողոցներում։
Երթևեկությունը պարբերաբար կսահմանափակվի Իսակովի պողոտայում՝ Հաղթանակ կամրջից «Զվարթնոց» օդանավակայան տանող ուղղությամբ:
Խնդրում ենք հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել