Նման պայմաններում օբյեկտիվորեն անհնար է եղել նշված կարճ ժամանակահատվածում ամբողջական կերպով ներկայացնել մեծածավալ գույքերի վերաբերյալ պահանջված փաստաթղթերը:
Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանին և նրան փոխկապակցված անձանց արգելվել է կատարել մի շարք անշարժ և շարժական գույքերի տնօրինման հետ կապված գործողություններ:
Գագիկ Ծառուկյանի ու ընտանիքի անդամների գույքն ուսումնասիրվում է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում: Դատախազությունից հայտնում են, որ երեկ փաստաբանն այցելել է վարչություն, ծանոթացել գործի նյութերին։
Տեղեկատվությունը «Հետք»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։
Հիշեցնենք, որ Հատիս լեռը ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում համաձայն «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման։
Խոսելով եկեղեցու դիրքորման մասին՝ նախարարն ասաց, որ պաշտոնական հստակ դիրքրոշում եղել․ «Չողջունելը մի բան է, դեմ լինելն՝ այլ»։
Այժմ իրականացվում են բացառապես ենթակառուցվածքների՝ ճանապարհների, էլեկտրականության, գազի, ջրի մատակարարումն ապահովելու ուղղությամբ տարվող որոշակի աշխատանքներ։
«Հետք»-ը պարզել է, որ 2022 թ-ի մայիս-հունիս ամիսներին Կոտայքի մարզի Ակունք, Հատիս և Զովաշեն համայնքների վարչական տարածքներում գտնվող շուրջ140 հեկտար հողատարածք աճուրդային կարգով օտարվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։
հուլիսի 11-ի առավոտյան նախարարությունը պարզաբանման նոր տեքստ է տարածել՝ հանելով այն հատվածը, որ տեղադիրքի ընտրության վայրի մասին տեղեկատվությունը ստացել է լրատվամիջոցներից: