Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող հայաստանյան և միջազգային տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Այն կազմակերպվել է Enterprise Armenia-ի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումներին, առկա հնարավորություններին, ոլորտի հետագա առաջընթացի ապահովմանը, կրթության զարգացմանը վերաբերող հարցեր: Վարչապետն անդրադարձել է վերոնշյալ ուղղություններով ՀՀ Կառավարության կողմից իրականացվող ծրագրերին և միջոցառումներին, պատասխանել ներկաների մի շարք հարցերի»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել