Օգոստոսի 28-ին ադրբեջանական սահմանապահ ծառայություն իրականացնող անձինք առևանգել են Արցախից Հայաստան տեղափոխվող երեք ուսանողների՝ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին։
Բոլոր տեսակի ապրանքներից խանութներում մնացել են միայն որոշ ալկոհոլային խմիչքներ, հիմնականում՝ օղի: 43 օր է խանութներում վաճառքի համար դրսից որևէ ապրանքատեսակ չի ներկրվում:
Հիշեցնենք՝ իր այսօրվա ելույթում Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ Արցախ, ևս 30 000-ը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հետևանքով։
Արևիկ Լալայանի ջրի ամանները մեկ մեծ, երկու փոքր ջրի տարաներն են ու 5 լիտրանոց դույլը: Երեք օր արտիզան ջրամբարից էր ջուր բերում տուն: Չորրորդ օրը շենքի բակում տեղադրեցին ջրի բաքը:
Ասում է՝ միշտ ծննդաբերելու օրվա մասին է մտածում, թե ինչպես է հասնելու հիվանդանոց։ Միայն հույս է պահում, որ լավ կլինի, թե ինչպես՝ չգիտի։
Անիին, ինչպես բոլոր արցախցիներին, անհանգստացնում, թևաթափ է անում անորոշությունը։ Ամեն օր արթնանալիս մտածում է միայն այդ օրվա մասին. վաղն անորոշ է:
Ռուզան Աբրահամյանն ամեն առավոտ ժամը 5-ին հասնում է Ստեփանակերտի Սասունցի Դավիթ փողոցի վրա գտնվող, ծաղկի խանութ հիշեցնող իր փոքրիկ տարածքը: Այստեղ նա 2020 թվականի մայիսից ժենգյալով հաց է թխում:
«Շրջափակման պատճառով մտավախություն կար, որ այս տարի Expo-ն չի կազմակերպվի: Բայց որոշեցինք, որ այն անպայման պետք է տեղի ունենա: Ընտրել ենք հիբրիդային տարբերակը. խոսնակների մի մասն այստեղ՝ Ստեփանակերտում է, մյուս մասը՝ Հայաստանում։
Նախաձեռնության հեղինակը հանրային գործիչ Արթուր Օսիպյանն է։
31-ամյա Թագուհի Գրիգորյանը մեկ տարեկան դստեր հետ նույնպես մասնակցում է Արցախի մայրիկների հավաքին։ Նա միայնակ է մեծացնում դստերը։
2023 թվականի հունիսի 15-ից Ադրբեջանը արգելափակել է սննդի, կենսական նշանակության ապրանքների ներկրումը Արցախ։
Սուսան Բադասյանը Ստեփանակերտի հյուրատներից մեկի բակում փոքր բանջարանոց է ստեղծել։ Ասում է՝ երբ որդու ընտանիքի հետ տեղափոխվել էր հյուրատուն, տարածքն ամբողջությամբ շինանյութերով էր լցված։
Որովհետև թուրք-ադրբեջանական տանդեմի խնդիրը ոչ թե Արցախն է, այլ ողջ հայ ժողովուրդն ու ազգային պետականությունը
«Մի՞թե պարզ չէ, որ աշխարհը թքած ունի մեզ վրա։ Ուկրաինայում հազարավոր մարդիկ են մահանում, ո՞վ է մտածում դրա մասին։ Քանի՞ օր է արդեն նստացույց ենք անում։ Ի՞նչ արձագանք ենք մենք ստացել»,- ասում է Շուշիի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը։
Այսօր Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման 221-րդ օրն է։
Հայկ Ղազարյանի խոսքով՝ հավաքի ժամանակ մասնակիցները և ոստիկանները իրար հրմշտում էին, իսկ ինքն այդ պահին հեռախոսով տեսանկարահանում էր:
Պետնախարարը իր ելույթի ժամանակ նշեց, որ Արցախում իրավիճակը շարունակում է աղետալի մնալ, չկա տրանսպորտային կապի հնարավորություն Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների միջև:
Խաղաղապահ առաքելության հետ հանդիպումից հետո կորոշվի նաև Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում երեկոյան նորից հավաքվելու ժամը։
215֊րդ օրն է փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Հունիսի 15-ից էլ Ադրբեջանն արգելել է նաև հումանիտար փոխադրումները։ Գրեթե 1 ամիս է Արցախը սպառում է իր ներքին պաշարները։
Դավիթը 13 տարեկանից հաճախում է Ստեփանակերտի Թումո կենտրոն։ Արդեն մի տարի սովորում է գրաֆիկ դիզայնի, եռաչափ մոդելավորման, երաժշտության ու լուսանկարչության խմբերում։
«Առողջություն» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Հարությունյանը ասում է, որ ճանապարհը փակվելու առաջին օրերին վերջացել էին բոլոր տեսակի դեղորայքները, դեղատունը դատարկվել էր։
63-ամյա Քնար Մովսիսյանը ամուսնու՝ Հարութ Մովսիսյանի հետ 1997 թվականին Գյումրիից տեղափոխվել է Արցախ։ 1988-ի երկրաշարժից հետո 10 տարի տնակում են ապրել՝ որդու և դստեր հետ։
«Sunrise Stepanakert» փառատոնը անցկացվում է 2021 թվականից։ Փառատոնի հիմնադիրներն են Շուշան Քեշիշյանը և Լիլիթ Հակոբյանը։ Փառատոնը կտևի մինչև հուլիսի 9-ը։
«Խանութում արդեն չկա ձեթ, շաքարավազ, մակարոնեղեն, ոսպ ու հնդկաձավար, գրեթե վերջացել է ծխախոտը։ Նոր ապրանքներ չենք ստացել ու տեղյակ չենք կստանանք, թե՝ չէ»,- ասում է «Պրոդ Մարկետ» խանութի աշխատակիցը։
Հովհարային անջատումների ժամանակ Թումոն դատարկվում է մինչև էլեկտրականության հերթական վերականգնումը։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Աստղիկ Քեշիշյանը «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակում տեղափոխվել է Արցախի Մոխրաթաղ գյուղ ու սկսել դասավանդել տեղի դպրոցում:
Իր քաղաքական ներգրավվածությունը Արցախում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին սահմանափակվում է՝ մի քանի լրատվամիջոցներում լուրերին հետևելով։
28-ամյա Գայանե Սարգսյանի համար նույնպես Փաշինյանի հայտարարությունը նորություն չէր։ Համոզված է՝ Արցախում ապրողները չպետք է թույլ տան, որ ինչ-որ մեկն իրենց փոխարեն որոշումներ կայացնի։
Շարժման մասնակիցներից Տիրուհի Գասպարյանը իր ելույթում նշեց, որ մասնակիցները հավաքվել են իրենց անհամաձայնությունը արտահայտելու Հայաստանի իշխանությունների կողմից ենթադրվող տարածքային զիջումներին։
«Արցախկապ» ՓԲԸ-ի բաժանորդները նման խնդիր չունեն: «Ղարաբաղ Տելեկոմից» մեզ հայտնեցին, որ ստույգ տեղեկություն տալ չեն կարող, թե ինչու սոցցանցերը չեն գործում: Միայն տեղյակ են, որ տեխնիկական խնդիր է:
Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ մայիսի 14-ին հանդիպել էին Բրյուսելում և հաստատել փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը։
Հիշեցնենք՝ մայիսի 15-ին, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ու իր աջակիցները Ստեփանակերտում հանրահավաք էին կազմակերպել՝ պահանջելով Բաբայանին նշանակել Արցախի Հանրապետության պետնախարար։
Հիշեցնենք՝ այդ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, թե Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը։
«Եթե մենք չունենանք պատասխանատվության զգացում` լուծելու մեր խնդիրները, մենք Արցախում չենք կարողանալու ապրել։ Երկիրը պետք է լինի զարգացող և ապագա ունենա։ Ես այստեղ եմ ձեզ ծառայելու համար»,- ասաց Սամվել Բաբայանը։
Այս ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Արցախից ՀՀ մասնագիտացված բուժհաստատատություններ է տեղախոխվել 2 ծանր հիվանդ, իսկ 30 հիվանդ սպասում է շտապ տեղափոխման:
«Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով շարժման նախաձեռնողներն ու մասնակիցները մայիսի 3-ին կազմակերպել էին խաղաղ ցույց՝ Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհի վրա գտնվող «Զառին բաղ» կոչվող տեղամասում։
Ստորագրահավաք կազմակերպելու պատճառը Հակարի կամրջի վրա ադրբեջանական անցակետի տեղադրումն է, որն, ըստ Հայկի, ամենավերջին գիծն է:
«Հստակ է այն, որ լուրջ աշխատանքներ պետք է տարվեն Ռուսաստանի, Արևմուտքի հետ, որովհետև 2020-ի նոյեմբերի 9-ի պայմանավորվածության ոչ մի կետ չի պահպանվում»,- ասում է Լենան: Խաղաղապահ առաքելության գործունեությունը նա նույնիսկ բավարար չի գնահատում։
Եթե առատ տեղումներ չլինեն, աշնանը էլեկտրականություն արտադրելու հնարավորություն Արցախում չի լինի։
Ստեփանակերտի բնակիչ Սուսաննա Սավադյանը նշում է, որ թանկացել են բոլոր ապրանքները։ Միայն հացն է մնացել նույն գնին։ Նրա խոսքով՝ որոշ ապրանքներ գնացուցակները կախելուց հետո են թանկացել, իսկ որոշները՝ էժանացել։
2022-ի հոկտեմբերին Ամալյայի մոտ կրծքագեղձի ուռուցք է հայտնաբերվել։ Դեկտեմբերին պետք է գնար Երևան՝ հետազոտության, որից հետո պարզ կդառնար՝ վիրահատելու՞ են, թե այլ բուժում են անելու։ Սակայն Լաչինի միջանցքի փակման պատճառով ստուգման չկարողացավ գնալ։
Պատերազմի հետևանքով Արցախում կան վնասված անտառներ։ «Ունենք ֆոսֆորից վնասված տարածք։ Պետք է հանձնաժողով ստեղծեինք, հասկանայինք՝ ինչքան տարածքի մասին է խոսքը։ Կարելի էր վնասված անտառը հատել, առողջը թողնել, բայց աշխատանքը կիսատ է մնացել»։
Արցախի հատվածում Շուշին շրջանցող ճանապարհ չի կառուցվում, քանի որ ադրբեջանական կողմը դեռեւս համաձայնություն չի տալիս։Բանակցությունները Ադրբեջանի հետ վարել է ռուսական կողմը։
2023 թվականին, ելնելով իրավիճակից, նախարարությունը փորձելու է առանձին բույսերի մշակմանն աջակցել։ Մեծ պահանջարկ ունեցող բանջարեղեն, օրինակ՝ լոլիկ կամ կարտոֆիլ, մշակողներին աջակցությունն ավելի մեծ կլինի։
Գազամատակարարման վերականգնումից հետո Արցախի դպրոցներում վերսկսվել է դասապրոցեսը։ Աշխատանքներ են կատարվում դպրոցների ջեռուցման համակարգերը փոխելու ուղղությամբ։ Կկրթական ծրագրից դպրոցները հետ են ընկել մի շաբաթով։
«Զուգարանի թուղթն է վերջանում։ Երեխաների հին անթև շապիկները կտրել եմ, դրել զուգարանում, որ երեխաները հասկանան՝ խնայել է պետք։ Մի քանի օր առաջ ատամի մածուկ եմ գնել, իսկական հաջողություն էր»,- ասում է 4 երեխաների մայր Մարգարիտա Պետրոսյանը։
Արցախի գյուղատնտեսության նախարարության տեղեկացմամբ՝ Արցախում ջեռուցվող շատ քիչ ջերմոցներ կան, ու եթե նույնիսկ դրանք անխափան աշխատեին շրջափակման ընթացքում, կբավարարեին պահանջարկի աննշան մասը։
Ռոմելա Աղաջանյանի երկու որդիները զոհվել են արցախյան առաջին պատերազմում։ Ավագ որդին՝ Էդոն, 30 տարեկան էր, կրտսերը՝ Արսենը, 28։ 2020-ի պատերազմի ժամանակ զոհվեց Արսենի որդին՝ Արթուրը։
Հորից ու մորից բացի, Վլադիմիրին սպասում են նրա կրտսեր քույրերը՝ 10-ամյա Էլինան և 5-ամյա Անգելինան։ Շրջափակման պատճառով ընտանիքը ստիպված է բազում խնդիրներ հաղթահարել, սակայն որդու բացակայությունն է, որ ընկճում է նրանց։