HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մասիսում «Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը խոչընդոտելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

Երեկ՝ 2026թ. հունիսի 2-ին, Մասիս համայնքում մի խումբ անձինք խոչընդոտել էին «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը։ Տարածված տեսանյութերում երևում էր, որ մի խումբ անձինք հարվածում էին քաշքշում էին քաղաքական ուժի ներկայացուցիչներին։ Հարվածներ են հասցնում նաև հղի կնոջը։

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացվել է 2 հաղորդում, որոնց առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության (195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ), խուլիգանության (297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ) և քարոզչություն կատարելուն խոչընդոտելու (211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ) հատկանիշներով:

Գլխավոր լուսանկարը՝ էկրանապատկեր Մասիսում «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական քարոզարշավից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter