HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոնալդինյոն և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը հանդես կգան համագործակցությամբ

Վճարովի բովանդակություն

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի հրավերով Հայաստան է ժամանել աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Ֆիֆայի «Ոսկե գնդակի» տիտղոսակիր Ռոնալդինյոն։ Լեգենդար բրազիլացին և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը հանդես կգան միջազգային համագործակցությամբ։

Ռոնալդինյոն օրերս այցելել է ընկերության գլխամասային գրասենյակ, խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանի, համահիմնադիրներ Ռոման և Առնո Բադալյանների ուղեկցությամբ ծանոթացել բրենդների գործունեությանը։ 

Վահագն Բադալյանի խոսքով՝ համաշխարհային լեգենդի հետ համագործակցությունը միջազգային շուկայում մեծացնելու է  հայկական արտադրանքի ճանաչելիությունը․ ««Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի անունից ուրախ եմ ողջունել Ռոնալդինյոյին, ում հետ կնքելու ենք պայմանագիր, որի շրջանակներում համագործակցելու ենք մեր տարբեր բրենդների հետ», - ասել է նա։

Ֆուտբոլային աստղը հանդիպել է նաև երկրպագուների հետ, ստորագրել մարզաշապիկներ և քննարկել ընկերությունների խմբի հետ համատեղ ծրագրերը: 

«Սա հրաշալի ընկերություն է։ Այստեղ ժամանելուցս ի վեր նկատում եմ բոլորի բարությունը, հարգանքն իմ նկատմամբ, իրապես հրաշալի է։ Հաշվի առնելով այն փաստը, որ այս ընկերությունը հայտնի է ամբողջ աշխարհում՝ շատ ուրախ եմ, որ գործակցելու առիթ ստեղծվեց»,- ասել է Ռոնալդինյոն։

Հավելենք, որ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը ներկայացնում է մի շարք բրենդներ տեղեկատվական տեխնոլոգիաների ամենատարբեր ուղղություններում, որոնք կայուն ներկայություն են ապահովում նաև միջազգային հարթակներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter