HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Երևանի Չարենցի փողոցում

Մարտի 15-ին` ժամը 17:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվում է կուտակած փայտ։ Այս մասին հաղորդում է Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում գտնվող երկու խորդանոցում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։00-ին, մարվել՝ 18։28-ին։ Այրվել են խորդանոցները (մոտ 50 քմ), ներսում կուտակած կենցաղային իրեր և աղբ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter