Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը
Ճանապարհային դեպարտամենտից հաղորդում են, որ Երևանի սահման տեղական նշանակության ճանապարհի 1-ին կմ-ի վերջնամասում՝ Կորեայի ձորի հատվածում, ճանապարհի հարակից շեպի հողագրունտի սահքի պատճառով առաջացել է փլուզման վտանգ։
Նշված հանգամանքով պայմանավորված, անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը։
Դեպարտամենտից հաղորդում են, որ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել