ՀՀ ԱԳՄԱ փոխնախարար Անի Ավետիսյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարար տեղակալի հետ
Նոյեմբերի 24-ին Ռիյադ այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի` արտաքին տնտեսական հարաբերությունների գծով տեղակալ Ռաքան Ալ-Տարաբզոնիի հետ։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Սաուդիան Արաբիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման ուղիներին՝ ընդգծելով երկու երկրների բիզնես համայնքների միջև շփումների ակտիվացման անհրաժեշտությունը և կարևորելով ոլորտի իրավապայմանագրային հենքի ամրապնդումը»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել