Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ Իսրայելի Պետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Լիահույս եմ, որ քաղաքականության և միջազգային հարաբերությունների ասպարեզում Ձեր հարուստ փորձը կնպաստի Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունների խորացմանը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել