HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ-ն քննարկում է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրինագիծը

Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ի հերթական նիստում շարունակել է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկումը։

Պատգամավորները շարունակել են ելույթներ ունենալ փաստաթղթի վերաբերյալ։ Իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ խմբակցությունները։

«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ ունենալով՝ Նազելի Բաղդասարյանն ընդգծել է, որ Հայաստանի՝ Խաղաղության խորհրդին միանալու գործընթացը միջազգային կազմակերպության կանոնադրություն վավերացնելու գործընթաց չէ, այլ մեր արտաքին քաղաքականության, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության կարևոր մաս է։ Նազելի Բաղդասարյանը կարևորել է փաստաթղթի վավերացումը։

Նախորդ օրվա ելույթում «Ուժեղ Հայաստան»խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը տեղեկացրել էր, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու օրենքի նախագծին»,- ասված է ԱԺ հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter