HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում հաշվառված անձանց հոկտեմբեր ամսվա կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն ՀՀ-ում՝ սկսած հոկտեմբերի 9-ից

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը հայտարարում է՝ Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի հոկտեմբեր ամսվա՝ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած սույն թվականի հոկտեմբերի 9-ից։ Այս մասին տեղեկացնում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)` փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել  114 թեժ գծի կամ «Հայփոստ» ՓԲԸ 010 514514 հեռախոսահամարներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter