HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ

Հոկտեմբերի 3-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Նախարար Մնացականյանը Ժոզեպ Բորելին ներկայացրեց ԼՂ հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումները: ԱԳ նախարարը բարձր ներկայացուցչին իրազեկեց տարբեր տրամաչափի զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման մասին, որոնք հանգեցնում են մարդկային կորուստների և ավերածությունների։

ԱԳ նախարարը խորը մտահոգություն հայտնեց Ադրբեջանի ագրեսիայում Թուրքիայի անմիջական ներգրավվածության կապակցությամբ, այդ թվում՝ Ադրբեջանում օտարերկրյա ահաբեկիչների զինյալների տեղակայման միջոցով,  ինչը հղի է տարածաշրջանային անվտանգության խաթարման և լայնածավալ պատերազմի վերածվելու վտանգով»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter