Փաշինյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն
Խալեդ Ալ-Անանիի հետ։
Կառավարության մամուլի ծառայության փոպանցմամբ` զրուցակիցներն անդրադարձել են Երևանում ընթացող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովին և համոզմունք հայտնել, որ քննարկումները կանցնեն հետաքրքիր և արդյունավետ:
«Վարչապետը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը՝ մշակութային ու պատմական ժառանգության պահպանության և պաշտպանության առումով։
Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ երկխոսությունն ու համագործակցությունը՝ ամրապնդելով Հայաստանի և ՅՈւՆԵՍԿՕ-ի փոխգործակցությունը կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել