HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարարության ներկայացուցիչներին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը, Գլխավոր քարտուղար Անդրանիկ Եղոյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ռուբինա Լալայանը և Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Վանուհի Կարապետյանը հանդիպել են Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարարության մի շարք ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ՝ մարդկային ռեսուրսների վարչության՝ վիրավորում ստացած զինծառայողների աջակցության վարչության տնօրեն, գեներալ Ֆիլիպ Օժիենի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության, սոցիալական երաշխիքների ապահովման, զինվորական ծառայության ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին տրամադրվող աջակցության, նրանց սոցիալական վերաինտեգրման, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին ցուցաբերվող սոցիալական և հոգեբանական աջակցության հետ կապված հարցեր։

Կողմերն անդրադարձել են նշված ոլորտներում առկա մարտահրավերներին, դրանց հաղթահարմանն ուղղված մոտեցումներին, ինչպես նաև զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության ոլորտում կիրառվող մեխանիզմներին և միջազգային փորձին։

Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով հետագա համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ փորձի փոխանակման, մասնագիտական կարողությունների զարգացման և զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերը։

Կողմերը կարևորել են մասնագիտական երկխոսության շարունակականությունը և հետագա համագործակցության զարգացումը»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter