HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խախտումներ` «Էվրիկա» առևտրային օբյեկտներում

Հոկտեմբերի 15-ին Երևան քաղաքի վարչական տարածքում գործող «Էվրիկա» առևտրային օբյեկտներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են թվով 39 վարչական իրավախախտման դեպքեր: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը:

«Մասնավորապես՝

  • պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի վերաբերյալ թվով 16,
  • չթույլատրված ապրանքատեաականու վաճառքի՝ մինչև 50 միկրոն պոլիէթիլենային պարկերի համար թվով 16,
  • առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման համար թվով 3,
  • առանց թույլտվության գովազդի տեղադրման համար թվով 4»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter