Կասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության միրգ-բանջարեղենի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Վիլ ֆուդ» ՍՊ ընկերությանը պատկանող և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ֆիդայինների 71 հասցեում գործող միրգ-բանջարեղենի պահածոների արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ լրատվական ծառայությունից։
Մասնավորապես՝
- արտադրական շինության բնական և մեխանիկական օդափոխության միջոցների քանակը կամ հզորությունը, կառուցվածքը և գործարկումը թույլ չեն տվել խուսափել սննդամթերքի աղտոտումից,
- արտադրական շինության պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
- առաստաղն ապահով չի եղել, որպեսզի կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է միրգ-բանջարեղենի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»- ասված է ՍԱՏՄ հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել