HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

COP17-ի Կապույտ գոտում բացվել է Հայաստանի ազգային տաղավարը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը COP17-ի Կապույտ գոտում բացել են Հայաստանի ազգային տաղավարը։ Այս մասին հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարությունը:

«Առանձնահատուկ պատիվ էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացնել Հայաստանը՝ իր հարուստ ու բազմազան բնաշխարհով, հազարամյա պատմությամբ, մշակութային ժառանգությամբ և ազգային ինքնությամբ։

Տաղավարում մեկտեղվել է այն ամենը, ինչով առանձնահատուկ է Հայաստանը՝ բնության բացառիկ գեղեցկությունը, պատմամշակութային հարուստ ժառանգությունը, դարերի ընթացքում ձևավորված ավանդույթներն ու արժեքները։

Համաժողովի ընթացքում Հայաստանի ազգային տաղավարը կդառնա մեր երկիրը միջազգային հանրությանը ներկայացնելու, Հայաստանի բնության ու մշակույթի հարստությունը բացահայտելու, ինչպես նաև նոր կապեր հաստատելու և համագործակցության հնարավորություններ ստեղծելու կարևոր հարթակ։

Սա ևս մեկ հնարավորություն է աշխարհին ներկայացնելու Հայաստանը՝ որպես հարուստ բնությամբ, ինքնատիպ մշակույթով և պատմական ժառանգությամբ երկիր, որը հյուրընկալում է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված համաշխարհային կարևորագույն համաժողովներից մեկը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Լուսանկարում` Անտոնիու Գուտերեշը և Համբարձում Մաթևոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter