2027-ից գարեջրի և որոշ դեղագործական ապրանքների հաշվարկային փաստաթղթերում պետք է նշվեն նույնականացման նշանները
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Կառավարության 2026թ․ հոկտեմբերի 15-ի N 1486-Ն որոշմամբ ընդլայնվել է այն ապրանքների ցանկը, որոնց մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում պետք է ներառել հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը։
«Մասնավորապես, 2027թ. հունվարի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորված ԱՏԳ ԱԱ 2203 00 ծածկագրին դասվող գարեջրի և 2936, 3002 41 000 0, 3002 42 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 ծածկագրերին դասվող վիտամինների, պատվաստանյութերի, դեղերի, կոնտրաստային նյութերի և հակաբեղմնավորիչների մատակարարման դեպքում հաշվարկային փաստաթղթերում անհրաժեշտ է ներառել նաև հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը։
Հիշեցնենք, որ համապատասխան ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային ապրանքների մատակարարման դեպքում նույն պահանջը գործում է 2026թ. հունվարի 1-ից։ Այդ նպատակով ՊԵԿ-ի «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում ստեղծվել է հաշվարկային փաստաթղթում նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունն առանձին ֆայլով կցելու հնարավորություն։ Ի դեպ, այդ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթում կարելի է ներառել նաև ազգային օպերատորի е-Mark invoice բջջային հավելվածով»,- հայտնում են ՊԵԿ-ից։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել