HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը պարգևատրվել է Պատվո շքանշանով

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին, ով Հայաստանում է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքէջից։

«Ողջունելով հյուրին՝ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել այցելության համար և բարձր գնահատել Հայաստանի համար մարտահրավերներով լի շրջանում ՖՄԿ-ի ու անձամբ Գլխավոր քարտուղարի դրսևորած աջակցությունը: Վահագն Խաչատուրյանն արձանագրել է, որ Հայաստանի և ՖՄԿ-ի միջև համագործակցությունը զգալիորեն ակտիվացել է:

Լուիզ Մուշիկիվաբոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը բարձր է գնահատել նաև Գլխավոր քարտուղարի նախաձեռնած բարեփոխումները, որոնց շնորհիվ բարելավվել է Կազմակերպության գործունեությունը և մեծացել դրա կշիռը միջազգային ասպարեզում:

Անդրադարձ է կատարվել կազմակերպության հետ Հայաստանի համագործակցության հետագա ընդլայնման ուղղություններին ու հնարավորություններին, ինչպես նաև 2027 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի կազմակերպական հարցերին:

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցության խորացման և մարդասիրական արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Լուիզ Մուշիկիվաբոյին պարգևատրել է Պատվո շքանշանով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Լուիզ Մուշիկիվաբոյին ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter