Երկրաշարժին Մարգուշ Թադեւոսյանի ընտանիքը Գյումրու ծննդատանն է եղել, աղջկան են դուրս գրելիս եղել։ Երկրաշարժից զոհվել են դուստրը, նորածինը, փեսան, ինքը ծանր կոտրվածքներ է ստացել, տարիներ առաջ էլ որդին է մահացել։
Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը Գորիսում ոստիկանների կողմից «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ մուտք գործելու վերաբերյալ հայտարարություն է տարածել։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է այսօր ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին քաղաքացիների մասնակցության տվյալները՝ 17։00-ի դրությամբ։
Քաղաքում այս մի քանի օրը շատ են նաև տարբեր համազգեստով ոստիկանականները, հատկապես քաղաքապետարանի մոտ մի քանի մեքենայով և ավտոբուսով կանգնած են։
Այս ընտրատեղամասում կա կազմված երկու արձանագրության, որից մեկը կազմվել է դիտորդի պահանջով՝ քաղաքացու դիմակ չկրելու մասին։
Գյումրու թիվ 31/02 ընտրատեղամասի արդեն մուտքից նկատվեց անսովոր շարժ, քվեախցիկում երկու հոգի ազատորեն տեղաշարժվում էին քվեախցիկից քվեախցիկ։
Օրվա առաջին կեսին ընտրողների հոսքը քիչ է եղել, ինչը բնորոշ պատկեր է Գյումրու ավագանու այս ընտրությունների համար։ Քաղաքացիների կուտակումներ չեն նկատվել։
38/08 ընտրատեղամասում ժամը երկուսի դրությամբ 820 գրանցված ընտրողներից ընտրություն են կատարել 161-ը։
Գյուղում մարդիկ շարունակում են զբաղվել իրենց առօրյա գործերով, ոմանք էլ նույնսիկ տեղյակ չեն, որ այսօր ՏԻՄ ընտրություններ են: