Նորակոչիկների գումարտակի անձնակազմի մի մասը, հետևելով Բաբայանին, կարողացել է փրկվել։ Մյուս մասը, որին չէին զգուշացրել հակառակորդի տեղակայման մասին, գնալով սխալ ուղղությամբ՝ զոհվել է։
Դիվիզիայի հրամանատարը գումարտակի շրջափակման մեջ հայտնվելու մասին իմացել է մի քանի օր անց։
Իշխան Վահանյանը մեղադրվում է Հադրութ քաղաքի մոտակայքում՝ Խուռհատ սարի վրա պատերազմի ժամանակ նորակոչիկներին միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։
Արգիշտին նշեց, որ պատերազմի սկսվելուց 2 օր առաջ Ջրականին զորամասում ուսումնական տագնապ էին հայտարարել։ Դեռ այդ ժամանակ խոսակցություններ են եղել, որ սահմանին կուտակումներ կան, հնարավոր է՝ իրավիճակը լարվի։
յս անձանց մի մասի զոհվելու և անհետ կորելու հանգամանքը կապվում են հրամանատար Իշխան Վահանյանի գործողությունների հետ:
Այսինքն՝ Իշխան Արմենի Վահանյանին մեղսագրվում է հանցավոր արարքների կատարում, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով:
Պատերազմից հետո մինչև 2020թ․ դեկտեմբերի 17-ը Կարո Հովակիմյանը համարվում էր անհետ կորած։