Հիշեցնենք՝ դատարանը նախորդ նիստին՝ նոյեմբերի 20-ին, որոշել էր Լիդյա Մանթաշյանի կալանքը երկարաձգել ևս 3 ամսով:
ՄԻՊ ներկայացուցիչները նոյեմբերի 24-ին այցելել են Լիդյա Մանթաշյանին։ Նա մտահոգություն է հայտնել քրեական վարույթի շրջանակում տևական ժամանակ իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի իրավաչափության վերաբերյալ:
Լիդյա Մանթաշյանը դատարանում հայտարարեց՝ այնպիսի տպավորություն է, որ ամբողջ քրեական գործի մեջ ամենավտանգավոր անձն ինքն է։
Գալստյանի պաշտպանը խափանման միջոցը հարցը քննարկելիս նշեց, որ նա առողջական խնդիրներ է ունեցել, որոնք քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ ավելի են սրվել, և պատշաճ խնամքի բացակայության պատճառով առաջ են եկել հենաշարժողական խնդիրներ։
«Որևէ ապացույցի բացակայության պայմաններում անձը չի կարող դատապարտվել, և որևէ կասկած հանկարծ ձեր մոտ չառաջանա, որ ապացույցի բացակայության պայմաններում դատարանն իրեն իրավունք կվերապահի որևէ անձի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնել»։
Սրբազանի խոսքով՝ այս արձանագրումներին բացարձակապես որևէ իրավական հետաքրքրություն տեղի չի ունեցել 2 ամսից ավելի, փաստացի հանցագործության մասին հաղորդում է տրվել։ «ՀՀ գործող Գլխավոր դատախազն ու քննչական կոմիտեի նախագահը ստախոս են»,- ասաց նա։
Մինչ դատական նիստի մեկնարկը մեղադրյալների աջակիցները հավաքվել էին դատարանի բակում, գազօջախ էին բերել իրենց հետ և ձվածեղ էին պատրաստում։ Վերջում, իբր, նրանց մոտեցավ դիմակավորված անձ և տարավ նրանց։
«Ակնհայտ է, որ քաղաքական հաշվեհադար է իրականացվում, որովհետև բոլորս էլ հասկանում ենք՝ գզգզված մազերով չուչելը ում կնոջ նմանակը պետք է լիներ»- նշեց պաշտպանը։
«Քննիչը, դիտարկելով ձայնագրությունը, ներառել է եզրակացությունում այն մասը, որը գտել է վերաբերելի։ Այստեղ կեղծիքի մասին ընդհանրապես խոսք չկա»,- այսպես հանրային մեղադրողը մեկնաբանեց ձայնագրության և արձանագրության անհամապատասխանությունը։