Հայաստանի 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, թվով 19 համայնքներում՝ Արտաշատ, Արմավիր, Արաքս, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Արթիկ, Ախուրյան, Գորիս, Մեղրի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Իջևան, Դիլիջան, Ստեփանավան տեղի կունենան համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Իսկ 2 համայնքներում՝ Ֆիոլետովո և Շամիրամ, տեղի կունենան մեծամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ ժամը 08:00-ից բացվել են բոլոր 517 ընտրական տեղամասերը, և քվեարկությունը մեկնարկել է սահմանված կարգով։
Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվելու են 972 տեխնիկական սարքավորումներ։
Ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն, իսկ ընտրությունները լուսաբանելու նպատակով՝ 28 զանգվածային լրատվության միջոց։
Ընտրություններին կարող եք հետևել «Հետքի» կայքում և սոցցանցերում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել